Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևը և Էրդողանը «եղբայրներ չե՞ն» 1in.am 1in.am

time
Ալիևը և Էրդողանը «եղբայրներ չե՞ն»

Թուրքական մամուլը և սոցիալական ցանցերը հեղեղված են արաբա-իսլամական մի քանի պետությունների առաջնորդների հետ ԱՄՆ նախագահի հանդիպման լուսանկարներով, որտեղ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեղանի գլխին նստած են կողք-կողքի: Դա մատուցվում է այնպես, որ Թրամփն Էրդողանին ճանաչում է իսլամական աշխարհի առաջնորդ և գրեթե իրեն հավասար պետական գործիչ:

Որքան էլ արտառոց չթվա, Էրդողանի ԱՄՆ այցի մասին այսպես գրում է Բաքվի իշխանամերձ haqqin.az-ի հեղինակը, որի տեղեկացվածությամբ՝ Սպիտակ տանն Էրդողանի «հաջողված բանակցությունների մասին քարոզչությունը միայն արտաքին ֆոն է»: Իրականում, ինչպես ձևակերպում է ադրբեջանցի հեղինակը, Թրամփը «դիվանագիտական հանճարեղ ծուղակ է ստեղծել: ԱՄՆ-ը պատրաստ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել, խոստանում է նույնիսկ դարձնել F-35-ի ծրագրի մասնակից, եթե Անկարան հրաժարվի ռուսական նավթի գնումներից, որ Էրդողանը չի կարող կատարել»:

Որքանով դիտարկելի է, սա, երևի, առաջին դեպքն է, երբ ադրբեջանական իշխանամերձ մամուլը բացահայտ կասկածում է Թուրքիայի նախագահի դիվանագիտական որևէ առաքելության հաջողությանը, եթե չասվի, որ փաստացի զրոյացնում է Թրամփ-Էրդողան բանակցությունների կարևորությունը:

Ալիևն ինչո՞ւ է բացահայտում, որ Թրամփն Էրդողանին փաստացի չիրականանալի նախապայման է առաջարկել: Նա փորձում է ԱՄՆ հետ «ռազմավարական գործընկերության» հնարավորությունը չկապել Էրդողանի միջամտության հե՞տ, այսինքն միջազգային ասպարեզում ներկայանալ որպես Դոնալդ Թրամփի սուվերեն դաշնակի՞ց:

Սեպտեմբերի 27-ի ադրբեջանական այսպես կոչված «հիշատակի օրվա» առթիվ սոցցանցային գրառմամբ Էրդողանը «եղբայր» է անվանել ոչ թե Իլհամ Ալիևին, շնորհավորել ոչ թե նրան, այլ՝ Ադրբեջանին: ԸՆդսմին, նա հարգել է քառասունչորսօրյա պատերազմի ոչ թե բոլոր, այլ միայն թուրք «շեհիդների հիշատակը»: Ադրբեջանի ոչ մի իշխանական լրատվամիջոց Էրդողանի այդ ուղերձը չի փոխանցել:

Անշուշտ, թուրք-ադրբեջանական դաշնակցությունը չափազանց խոր է, բայց, թվում է, գոնե այս փուլում Ալիևը ձգտում է հաղթահարել Էրդողանի «վերակացուությունը» և ինքնահաստատվել որպես «հաղթանակած առաջնորդ»: Այս իրողությունը դժվար է չնկատել: Բայց ի՞նչ ազդեցություն ունի դա կամ կունենա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացի վրա՝ պետք է, երևի, լուրջ ուսումնասիրվի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test