Եթե խոշորացված Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունն իսկապես վրեժխնդրության ակտ էր, ապա այն իշխանության տեսակետից պետք է բացահայտվեր: Հիշենք, որ սպանության վայրում՝ Մերձավանում էր անընդհատ գտնվում ՆԳ նախարար, տիկին Սարգսյանը: Ենթադրում եմ, որ դա իր համար լուրջ փորձություն էր, ու ինքն իր մեջ հետագայում երկար է քննարկելու նիկոլական իշխանության պարագայում կնոջ՝ որպես ներքին գործերի նախարար, պաշտոնավարելու նպատակահարմարությունը: Դա՝մեկ, և երկրորդ. թեկուզ ընդդիմադիր, սակայն Վալոդյա Գրիգորյանն իշխանության ներկայացուցիչ էր: Ու դա, ընդսմին, մեջքից հարված էր հենց իշխանությանը:
Տվյալ դեպքում նշանակություն չունի՝ պետական, թե ընդամենը տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչ էր Գրիգորյանը: Ու, ըստ այդմ, վերջինս պաշտպանված էր որպես պետական պաշտոնյա: Ինչը նշանակում է, որ հանուն իշխանության հեղինակության՝ սպանությունը պետք է բացահայտվեր ու, որքան հնարավոր է, արագ: Որովհետև ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ անօրինականություն անելու «իրավունք» ունի միայն «մեծարգո վարչապետը»: Միայն վերջինիս կարգադրությամբ կարող են քրեական գործեր կարվել նրանց նկատմամբ: Եվ իրավունք չունեն անելու այն, ինչի իրավունքը պատկանում է զուտ իրեն: Այստեղ հիշեցի հին հունական ասացվածքը՝ «Այն, ինչ թույլատրված է Զևսկին, արգելված է եզին»: Ի դեպ, եզն այստեղ ոչ թե վիրավորական իմաստ ունի, այլ ուժի մարմնացման՝ համարյա ճիշտ Զևսի նման:
Վերը նշվածը ճշմարիտ է այն դեպքում, եթե սպանությունն իսկապես վենդետա էր: Կարող եմ ենթադրել, որ դա անելուց հինգ րոպե առաջ կամ հետո տեղյակ են պահել իրավապահներին: Որովհետև միայն ադ դեպքում է հնարավոր սպանություն կատարելուց հետո մարզական պայուսակում մարզասրահի այցեքարտ թողնելը, որպեսզի հետո դրանով քեզ հայտնաբերեն: Սովորաբար սպանություն կատարողը փորձում է մաքրել հետքերը և ոչ թե ի ցույց դնել դրանք: Եվ վերջապես, ենթադրում եմ, որ մարդասպանը հույս է ունեցել, որ պատիժը խիստ չի լինի՝ հաշվի առնելով սպանվածի ընդդիմադիր լինելը: Նաև այն հանգամանքը, որ այդ գործողությամբ ջրվում է տեղական ընտրությունում իշխանության պարտությունը:
Միակ անհասկանալին ոստիկանի սպանությունն էր ու երրորդ անձի սպանության փորձը: Ի՞նչ իմաստ ուներ սպասել ավելի քան կես տարի ու համայնքապետին սպանել այն ժամանակ, երբ ինքը միայնակ չէր: Եթե, կրկնվեմ, դա վենդետա էր: Վենդետայի դեպքում լրացուցիչ մարդ սպանելը ոչ միայն տրամաբանական չէ, այլև «շահավետ» էլ չէ: Որովհետր ծանրանում է քրեական հոդվածը, որով բռնվելուց հետո դատապարտվելու է մարդասպանը: Եվ դա միակ գործոնն է, որ չի տեղավորվում վենդետայի գործողության մեջ:
Եթե, իհարկե, ոստիկանն ու վիրավորված անձը կապ չեն ունեցել փետրվարին Նարեկ Օհանյանի ազգականի սպանության մեջ: Որովհետև, եթե հետևենք վրիժառության կանխավարկածին, ապա դա հանգեցնելու է հաջորդ վենդետային՝ այդ դեպքում ոստիկանի ազգականների կողմից: Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո այդ հարցը պետք է դառնա լրացուցիչ քննության առարկա:
Ինչ մնում է Ֆեյսբուքում սպանությունն արդարացնելու արշավ սկսելուն, ապա դա նորմալ ու բնական երևույթ է աննորմալ ու անբնական հասարակություննում: Որպիսին ամբողջովին վերածվել է մեր հասարակությունը 2018-ից հետո՝ ունենալով նախկինների օրոք առկա աննորմալության ու անբնականության դրվածքը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test