ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները: ԱԽ անդամներից Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը դեմ են քվեարկել: Ըստ միջազգային մամուլի, պատժամիջոցներն արգելում են որևէ երկրի կողմից Իրանին սպառազինությունների մատակարարումը, երկրին զրկում ուրանի հարստացման և վերամշակման, ինչպես նաև միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ բալիստիկ հրթիռների արտադրության կամ փորձարկման իրավունքից:
ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի քվեարկությունից հետո եվրոպական «եռյակը» հայտարարել է, որ «դիվանագիտության հնարավորությունները սպառված չեն», իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն իրանական կողմին «ուղղակի բանակցություններին համաձայնելու» կոչ է արել:
Ըստ տեղեկությունների, Իրանը չի հայտարարել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին: Դա ընկալվում է որպես միջուկային ծրագրի հարցով հետագա բանակցությունների գնալու պատրաստակամություն:
Իսրայելում ողջունել են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, բայց համարել, որ դա «այաթոլլանների չարանենգ մտադրությունը կանխելու համար բավարար չէ»: Արտաքին գործերի նախարար Սաարը հայտարարել է, որ միջազգային հանրության խնդիրը մնում է նույնը՝ «թույլ չտալ, որ Իրանը տիրապետի միջուկային զենքի»:
Իրանի դեմ պատժամիջոցների վերագործարկումը, բնականաբար, խնդիրներ է հարուցելու Ռուսաստան-Իրան և Չինաստան –Իրան ռազմատեխնոլոգիական համագործակցության, ինչպես նաև ռուս-իրանական էներգետիկ ծրագրերի իրացման ոլորտներում:
Պատժամիջոցների վերականգնումը կարող է նաև սոցիալական բողոքների առիթ հանդիսանալ: Իրանի քաղաքական վերնախավում, երևում է, երկրի ապագայի շուրջ պատկերացումների ակնհայտ տարբերություններ կան:
Մոտ ապագայում, երևի, հասկանալի կլինի՝ պատժամիջոցների վերականգնումը ռազմավարությո՞ւն է, թե՞ Իսլամական հանրապետությանն «ուշքի բերելու» մարտավարություն: Դա կարևոր է նաև Հայաստանի համար:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test