Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Իշխանության քարոզիչները Նարեկ Օհանյանին ներկայացնում էին որպես սպանություն կատարող անձ եւ դա փաթեթավորում վենդետայի շրջանակներում, բայց պարզվեց՝ դա այդպես չէ» aravot.am aravot.am

time
«Իշխանության քարոզիչները Նարեկ Օհանյանին ներկայացնում էին որպես սպանություն կատարող անձ եւ դա փաթեթավորում վենդետայի շրջանակներում, բայց պարզվեց՝ դա այդպես չէ»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկերոջ՝ Արարատի ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով իրավապահների բացահայտումներին։

Հիշեցնենք, որ իրավապահ մարմինները նախ հայտնեցին, որ այս գործով ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը, որը փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գրիգոր Օհանյանը, որ սպանվել էր իր ծննդյան օրը, Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է:

Ի սկզբանե իշխանական մամուլի եւ իրավապահների կողմից փորձ է արվում ցույց տալ, որ այս սպանությունը կատարվել է վրեժխնդրության հողի վրա։ Մասնավորապես, համացանցում ակտիվորեն տարածվեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապվող «Հայկական ժամանակ»-ում դեռեւս փետրվարի 10-ին հրապարակված մի տեսանյութ, որում Վալոդյա Գրիգորյանի եւ ընկերոջ սպանությանն օժանդակելու համար կալանավորված Նարեկ Օհանյանը պատմում էր եղբոր սպանության մանրամասները: Այսօր գիշեր արդեն հայտնի դարձավ, որ ձերբակալվել է եւս մեկ անձ։ ՆԳՆ-ն հայտնեց, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել եւ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:

Իսկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Պարզվել և բացահայտվել է նաև առերեւույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Այսինքն՝ Նարեկ Օհանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Իսկ ձերբակալված մյուս անձը, որն, ըստ իրավապահների, առերեւույթ սպանություն կատարած անձն է, ըստ լրատվամիջոցների, 20-ամյա երիտասարդ է։

«Պարզվեց, որ գիշերն այլ անձ է ձերբակալվել, որը, ըստ իրավապահների, ընդունել է սպանություն կատարելու փաստը։ Այսինքն՝ փաստորեն այն քարոզչական վարկածը, որ իբր սպանողն ամիսներ առաջ սպանվածի եղբայրն էր, հերքվեց, պարզվեց, որ այլ անձ է։ Թեեւ Նարեկ Օհանյանին իշխանության քարոզիչները ներկայացնում էին որպես սպանություն կատարող անձ եւ դա փաթեթավորում վենդետայի շրջանակներում, բայց այսօր պարզվեց, որ ինքը չէ սպանություն կատարողը։ Սա եւս մեկ անգամ փաստում է, վենդետայի թեզը որեւէ աղերս չունի իրականության հետ»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ սա անընդունելի է առաջին հերթին իրավապահ համակարգի գործունեության տեսանկյունից, ովքեր կասկածյալ են ձերբակալել եւ մի քանի ժամ հետո արդեն սպանության մոտիվների մասին հայտարարություն են անում։ «Սա արդեն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, եւ անընդունելի է, որ նման քաղաքական հայտարարություններ են անում։ Անկախ նրանից, սպանություն կատարած անձը ում բարեկամն է, եթե սպանությունը դեռ բացահայտված չէ, կատարողի բացահայտումը չի նշանակում սպանության բացահայտում։ Սպանություն բացահայտման մեջ պետք է հասկանանք՝ ովքեր են կազմակերպիչները, աջակիցները եւ չեմ բացառում՝ նաեւ պատվիրատուները։ Ինչ վերաբերում է շահարկվող այն թեմային, թե սա կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ, մեկ անգամ եւս փաստենք՝ ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ Վալոդյա Գրիգորյանի եղբայրն ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ որեւէ առնչություն չունեն։ Թեեւ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը տնային կալանքի տակ է այդ գործով, բայց նրան մեղադրանքը ներկայացված է ընդամենը ենթադրյալ խուլիգանության հոդվածով։ Այսինքն՝ նույնիսկ այդ մեղադրանքը, որն իր կողմից չի ընդունվում, սպանության հետ կապ չունի։ Որեւէ փաստ չկա, որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրն այդ պահին դեպքի վայրում է եղել։ Դեռեւս ամիսներ առաջ Վալոդյա Գրիգորյանը ասել էր, որ եղբոր կալանավորումը պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ, քանի որ եղբոր կալանավորումը տեղի ունեցավ մարտի 30-ին տեղի ունեցած ընտրություններից մի քանի օր առաջ, իսկ ընտրություններից հետո արդեն եղբոր խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Անդրադառնալով այս գործով իշխանության քարոզչությանը՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Իշխանության այս լկտի եւ ստոր վարքագիծն առաջին անգամ չէ։ Վալոդյա Գրիգորյանի եղբայրն այդ դեպքի հետ կապ չունի։ Եվ չկա որեւէ տրամաբանություն, որպեսզի այդ դեպքի հետ կապվի այս հանցագործությունը»։ Նա ասաց, որ իրենք հետամուտ են լինելու, որ այս սպանության ամբողջ շղթան բացահայտվի՝ ովքեր են աջակիցները, կազմակերպիչները, պատվիրատուները։

Մեսրոպ Առաքելյանը հավելեց․ «Իրավապահ մարմիններին հորդորում են պրոֆեսիոնալ մոտեցում դրսեւորել եւ զերծ մնալ առանց որեւէ հիմքի ու առանց դատարանի վճռի ներկայացնել սպանության մոտիվներն ու պատճառները»։

Առաքելյանի խոսքով՝ իրավապահ համակարգի ու դատարանների աշխատանքն այս իշխանության օրոք հնարավոր չէ համարել արդար եւ պրոֆեսիոնալ։ Բայց իրենք հետամուտ են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն եւ դատարանի առաջ պատասխան տան։ «Նաեւ սպանության պատճառները պետք է հասկանանք, որովհետեւ, իհարկե, մենք կորցրածը հետ չենք կարող բերել, բայց արդարադատությունը գոնե մի փոքր կսփոփի մեր վիշտը»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test