ՔՊ–ական նախարարները բիզնես–նախաճաշ են կազմակերպել Էջմիածնի գործարարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։ Հրապարակված տեսանյութին կից նա գրել է․ «Պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետությունը չափվում է միմյանց լսելու և հասկանալու կարողությամբ։ Միայն այդպես կարող ենք ձևավորել քաղաքականություններ, որոնք ճշգրիտ կերպով արտացոլում են ոլորտային կարիքներն ու դրանց լուծումները։ Այդ համոզմամբ էլ պարբերաբար հանդիպում ենք գործարարների միությունների և ասոցիացիաների հետ, սակայն մարզերում գործող մեր տնտեսավարողները հաճախ բավարար չափով համախմբված չեն լինում նման կառույցների շուրջ, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն։ Եվ մինչ մեր երկրի ամբողջ տարածքում կձևավորվեն և կզարգանան ակտիվ միություններ, գործընկերներիս՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կարևոր համարեցինք նախաձեռնել նման հանդիպումներ և լսել նրանց բիզնես-նախաճաշի ձևաչափով։ Իսկ մեր առաջին կանգառը Վաղարշապատ համայնքում էր»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test