Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինը «Սուվալյան միջանցքը գրավելու» նախադրյալ է ստեղծում 1in.am 1in.am

time
Պուտինը «Սուվալյան միջանցքը գրավելու» նախադրյալ է ստեղծում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Ռուսաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա ելույթ է ունեցել սեպտեմբերի 27-ին և առանձնակի նորություն չի ասել, բացառությամբ նրա, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրներին մեղադրել է հանրությանը պատերազմի նախապատրաստելու և «Կալինինգրադի մարզը գրավելու մասին բաց խոսույթ սկսելու» մեջ:

Լավրովը Հյուսիս-ատլանտյան դաշինքին խստորեն զգուշացրել է, որ իր «երկրի դեմ ցանկացած ագրեսիա ստանալու է վճռական հակահարված» և ամփոփել. «Դրանում թող ոչ ոք չկասկածի»:

Տպավորություն է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ ՌԴ արտգործնախարարի բանակցությունները, մեղմ ասած, բարդ են եղել: Ըստ արևմտյան մամուլի, Ռուբիոն Լավրովին բաց տեքստով կոչ է արել «վերջ տալ մարդասպանություններին»:

Իր ելույթում, ընդսմին, Լավրովն Ուկրաինայի կարգավորման հարցում գրեթե հավասար պատասխանատվություն է հասցեագրել Միացյալ Նահանգներին, ինչից կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնի կողմից Կիևին առաջիկայում հեռահար հրթիռներ մատակարարելու մասին լուրերը մոտ են իրականությանը:

Լավրովի ելույթի ամենավտանգավոր դրույթը, սակայն, վերաբերում է Կալինինգրադի մարզը «ՆԱՏՕ-ի կողմից գրավելու մտադրությանը»: Ավելի վաղ արևմտյան փորձագետները, դիտարկելով Լեհաստանի օդային տարածքում «անհայտ ծագման» ԱԹՍ-եր հայտնվելու և Մերձբալթիկայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական նախապատրաստությունների հետ կապված իրավիճակը, ենթադրել են, որ Պուտինը «նախապատրաստվում է գրավել Սուվալյան միջանցքը և մերձբալթյան երեք երկրները կտրել ՆԱՏՕ-ից»:

ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ամբիոնից խոսելով Կալինինգրադը «գրավելու ՆԱՏՕ-ի մտադրվածությունից» և սպառնալով «հակարժեք հակահարվածով»՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն առնվազն տեղեկատվա-քարոզչական տիրույթում ակտուալացնում ՆԱՏՕ-Ռուսաստան ռազմական բախման հավանականությունը:

Ըստ էության, կարելի է համարել, որ այդ ելույթով Լավրովը սպառնում է, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի «օրինական շահերը չհարգելու դեպքում» Մոսկվան իր անվտանգության հարցը կլուծի ռազմական ճանապարհով: Գուցե դա միայն դիվանագիտական հնա՞րք է: Բայց չէ՞ որ տարիներ շարունակ ոչ ոք չէր հավատում, որ Ղրիմի օկուպացիայից հետո Ռուսաստանը լայնածավալ պատերազմ կսկսի Ուկրաինայի դեմ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test