Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում aravot.am aravot.am

time
Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում

«Յետ [Եւ յետ]

այսորիկ արշաւանս առնէր յաշխարհն Սիւնեաց

եւ գերի վարեալ զԲաղացն սահմանս՝ գայ իջանէ

յԱղահեջ [յԱղահէջ] գաւառ՝ յաւան մի՝ Արքուգետ

(Աղավնո-Զաբուղ) կոչեցեալ, եւ իսկոյն հրամայէ

այրել զեկեղեցին, որ Սրբոյն Գիորգայ [Գրիգորի,

Գրիգորկայ] էր անուանադրեալ»:

Մովսես Կաղանկատվացի․

Ըստ «Աղուանից աշխարհի պատմութիւն» գրքի

Անցավ 5 տարի, ինչ կրկին գերության մեջ է Ծիծեռնավանքը։ 2020թ․ սեպտեմբերի 26-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում գտնվող համանուն վանական համալիրի Սուրբ Գևորգ տաճարում, որը կառուցվել է 4-րդ դարում, ինչպես նշում են շատ մասնագետներ, նախաքրիստոնեական տաճարի հիմքերի վրա, մատուցվեց Սուրբ Անմահ Պատարագ։

Սուրբ Գևորգ տաճարի վերակառուցումից ու օծումից հետո (Ծիծեռնավանքի վերականգնողական աշխատանքներն ու վերաօծումն իրականացվել են 1998-2001 թթ.) ամեն տարի սեպտեմբերի վերջին կիրակի այստեղ նշվում էր Սուրբ Գևորգ զորավարի օրը։ 2020-ի սեպտեմբերի 26-ին տաճարում, չնայած Կորոնավիրուսի խնդրին, Սուրբ Անմահ պատարագը մատուցվեց Քաշաթաղի երիտասարդ հոգևոր առաջնորդ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ՝ սարկավագների և այլ հոգևորականների օգնությամբ։ Հոգևոր արարողությանը մասնակցում էր նաև Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու (ավերվել է հիմնահատակ թշնամու կողմից 2023թ․) երգչախումբը՝ Հասմիկ Գրիգորյանի ղեկավարությամբ։

Երկհազարամյա վանքի ուխտավորներն Ստեփանակերտից էին, Բերձորից, Ծիծեռնավանք գյուղից, մոտակա բնակավայրերից, այլ վայրերից։ Ներկա էին նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը, Ծիծեռնավանքի համայնքապետ, արդեն երջանկահիշատակ Սիմոն Հարությունյանը։ Մեծ ոգևորություն էր տիրում, ուրախ էինք բոլորս։

Ե՛վ լուսանկարում էի, և՛ տեսանկարահանում։ Սակայն հաջորդ լույսը բացվեց պատերազմի բոթով։ Ու հարյուրավոր քաշաթաղցիներ, թողած աշխատանք տուն ու տեղ, Հայոց մնացած քաջերի շարքերը համալրեցին՝ պաշտպանելու տունն հայի։ 44 և ավելի օր կռվեցինք, ու Քաշաթաղի հյուսիսային հատվածը՝ բուն պատմական Սյունիքի Աղահեճք ու Արցախի Վայկունիք գավառները թշնամին չկարողացավ գրավել․ քաշաթաղցի հերոսները թույլ չտվեցին։ Մերն էր նաև Ծիծեռնավանքը։ Հույս ունեինք՝ Ծիծեռնավանքում ու Դադիվանքում շարունակվելու են հոգևոր արարողությունները, սակայն առանց կրակոցի մեր երկիրը հանձնեցինք թշնամուն։ 2020թ․նոյեմբերի վերջին Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ տաճարի կամարների տակ հնչեց հայի վերջին աղոթքը, հոգևորականի վերջին խոսքը։ Սիրտ չարեցի մասնակցել Խորհրդավոր ընթրիքի տպավորությունը տվող վերջին պատարագին։ Հայի կողմից վերջին համբույր տրվեց սրբատան սյուններին, խաչերին, Սուրբ Խորանին։ Այժմ գերության մեջ է ողջ Արցախը՝ Ծիծեռնավանքով հանդերձ։ Գերության մեջ է նաև Սուրբ Գևորգի հոգին։ Գերության մեջ են հազարավոր քաջորդիների շիրիմները, իսկ հոգինները՝ անհանգիստ, սպասող, կանչող․․․

Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում
Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում
Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում
Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում
Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում
Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում
Վերջին Սուրբ Անմահ Պատարագը Ծիծեռնավանքում

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test