Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին aravot.am aravot.am

time
«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին

Սեպտեմբերի 22-ին Երևանի Պեյո Յավորովի անվ․ թիվ 131 հիմնական դպրոցում կայացավ հերթական հայրենասիրական, հայրենաճանաչ, ազգային արմատներով սնվող ցերեկույթը։ Հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանի մեծարմանն էր նվիրված «Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագիրը կրող ցերեկույթը՝ կազմակերպված դպրոցի փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունուֆար Թորոսյանի կողմից՝ աջակցությամբ նույն կրթօջախի «Դարե» ավանդական երգ-պարի խմբի պարուսույց Զեփյուռ Դոլվաթյանի և ուսուցչական անձնակազմի։

Մինչ ցերեկույթի սկսվելը՝ դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանն ընդունում էր հյուրերին, տեղեկություններ տալիս դպրոցի մասին։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող կրթօջախը հիմնադրվել է 1963 թվականին։ Հիմնադիր տնօրենն է եղել Մերուժան Համբարձումի Իսպիրյանը, ով մեծ աշխատանք է կատարել դպրոցի հետագա գործունեության համար։ Դպրոցի՝ բացի կրթական օջախ լինելուց, նաև մշակութային կենտրոն դառնալու կայացման գործում կարևորեց Գրիգոր Սաֆարյանի դերը, ով 1992 թվականից աշխատել է այստեղ որպես ուսուցիչ։

1982–2017 թթ․ տնօրինել է դպրոցը։ 1992-2007 թվականներին գործել է նաև «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլում։ Նրա հրավերով մշակույթի, գիտության, զինվորական և այլ ոլորտների շատ գործիչներ (Սիլվա Կապուտիկյան, Վարդուհի Վարդերեսյան, Գրիգոր Գուրզադյան, Գուրգեն Դալիբալթայան․․․) այցելել են դպրոց։ 1966 թվականից կրթօջախը կոչվում է բուլղարացի նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի անունով, ում կիսանդրին տեղադրված է դպրոցի առջև։ Դպրոցում գործում են մարզական, հուլունքագործության, նկարչական, իկեբանայի խմբակները, «Ժպիտներ» պարախումբը, երգչախումբ։ Առաջին հարկում է գտնվում Սիլվա Կապուտիկյանի անունը կրող գրադարանը։ Գործում են նաև «Պեյո Յավորով» թանգարանը, «Վարդգես Սուրենյանց» գեղեցիկ արվեստների կենտրոնը, «Վարդուհի Վարդերեսյան» արտիստական թանգարանը, Գուրգեն Դալիբալթայանի անվան ռազմական փառքի սրահը, Գագիկ Գինոսյանին նվիրված պարի սրահը։

Գինոսյանը 2001-2008 թթ․ աշխատել է այս դպրոցում որպես զինղեկ։ Դպրոցի դահլիճում Վրեժ Սարուխանյանի ստեղծագործության երկրպագուներն էին, սասունցիներ, աշակերտներ, ուսուցիչներ, հյուրեր։ Բացելով ցերեկույթը՝ Մարիամ Ոսկանյանը նախ անդրադարձավ իրենց կրթօջախի գործունեությանը՝ «Դպրոց-թանգարան կամ թանգարան-դպրոց» կոչելով այն։ Նշեց մշտապես են կազմակերպում «Մշակութային ուրբաթ» ավանդական դարձած միջոցառումը, որի շրջանակներում մեծարում են ազգի մեծերին՝ մշակութային գործիչներին, արվեստագետին, մտավորականին։ Այս անգամ օրը չհամընկավ ուրբաթին, բայց կայացավ հյուրընկալությունը։ Ինչպես նշեց նա՝ օրվա հյուրը դպրոցի լավ բարեկամն է, մարդ, ում խոսքին այստեղ միշտ են սպասում ու կարոտում։ Իսկ ո՞վ է նա հարցին պատասխանեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, միջոցառման համահեղինակ Նունուֆար Թորոսյանը։ Տաղանդավոր արձակագիր ու բանաստեղծ, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանն էր։ Ծնվել է 1952 թ․ հոկտեմբերի 6-ին Թալինի շրջանի Աշնակ գյուղում (Արագածոտնի մարզ)։

Ակունքներով սասունցու և մշեցու ժառանգորդ է։ Մարիամ Ոսկանյանը, ողջունելով օրվա հյուրին, նախ ներկաներին շնորհավորեց ՀՀ Անկախության օրվա առթիվ՝ հավատով՝ լինելու է Լույսի հայրենիքը։ Ցերեկույթի ձևաչափը որոշակի տարբերվում էր սովորական նման միջոցառումներից։ Գրող-բանաստեղծ-հրապարակախոս-սասունցի Սարուխանյանին հանդիսատեսը ճանաչեց հարց ու պատասխանով։ Նշվեց՝ նա իր գրական հերոսներին է նման, այն հերոսներին, որոնցից շատերին ճանաչել է։ Մեծ սիրով ներկայացրեց իր առաջին ուսուցիչներին սասունցի Վրեժ Սարուխանյանը։ «Մեր ուսուցիչները մեզ թև են տվել․, եթե փորձում ենք ճախրել, առանց ուսուցչի ոչինչ չենք կարող անել։ Ուսուցիչն ինձ համար գերագույն սրբություն է։ Ամեն անգամ դպրոց մտնելիս զգում եմ՝ տաճար եմ մտել։ Այստեղ է սկսվում ամեն ինչ․․․», -ասաց Վ․ Սարուխանյանը։

Իսկ իր գրական ուսուցիչը եղել Խաչիկ Դաշտենցը՝ «Ռանչպարների կանչը», «Խոդեդան» և այլ հայրենասիրական գործերի հեղինակը, ով նաև ազատագրական շարժման ոգեշնչողն էր։ Դաշտենցով է գրողը ճանաչել մեր երկրի աստվածներին՝ ֆիդայիներին։ «Թումանյանի և Չարենցի կողքին ինձ համար մեծություն է Խաչիկ Դաշտենցը, որովհետև առանց նրա չէր լինի իմ այս գրականությունը։ Նա հզոր մարդ էր, ես պարտական եմ նրան», -հավելեց գրողը։ Ընթացքում դպրոցի սաներն ընթերցեցին գրողի ստեղծագործություններից՝ բանաստեղծություններ, պատմվածքների հատվածներ՝ «Էրգրականչ», «Տարոնականչ», «Հայրենականչ» և այլ ժողովածուներից։ «Իմ սիրտը հայ է» իրապատում-պատմվածքը էստոնուհի, հայասեր Աննա Հեդվիգ Բյուլի մասին է, ով մահամերձ՝ ասել է «Իմ սիրտը հայ է»։ Իսկ «Դուռեն ժպտում էր» պատմվածքի հայ հերոսուհին՝ Դուռեն, Մեծ Եղեռնից մազապուրծ փրկվելով հասել է Անդրանիկին։

-Փաշա՛, մատաղ էղնիմ քզի, – հազիվ շշնջաց Դուռեն ու ընկավ Զորավարի ձեռքերին: -Դուռե՛, իմ հոգի՛ն, դու իմա՞լ ես դիմացե էդ ամեն ինչին, – գլուխը դողացող Դուռեի ուսին դրեց Զորավարը:

Դուռեն խոնավություն զգաց իր այտին։ Մարմնով մի ծանոթ ու երբեք չմարող ջերմություն անցավ։ Անդրանիկի մտքերը թռան հասան Համզեի մարագ. դռան արանքից ժպտում էր կաքավի աչքերով Դուռեն` թանի կուժը կրծքին պինդ սեղմած։

Գրողը հանդիպել է նաև Դուռեին, լսել նրա պատմությունը։ Ցերեկույթն ավարտվեց «Յարխուշտա» պարով, որին միացան նաև հյուրերը։ Հայտնելով շնորհակալություն հանդիպումը կազմակերպելու և նման ձևաչափով անցկացնելու համար՝ Վ․ Սարուխանյանը նշեց՝ նման հանդիպումներն իրենց լիցք են տարիս, ավելի են ջերմանում, բարիանում։ Շնորհակալություն հայտնեց նաև ներկաներին։ Իր խոսքում դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց գրողին, հյուրերին, և ցերեկույթի կազմակերպիչներին, իր սաներին։ «Մի լավ գիծ ունեմ՝ ժառանգած իմ ուսուցիչներից (նախկին տնօրենները)՝ չխանգարել, այլ ստեղծել միջավայր, որտեղ մարդը կուզի ստեղծագործել, մարդը կուզի առաջարկել, երազել», -ասաց Ն․ Զաքարյանը։

Ցերեկույթին ներկա էր նաև ԵԲՊՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի դոցենտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի, Հայֆա հայկական մասնաճյուղի վարիչ, Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը, ով իր հեղինակած «Փարաջանով» գիրքը նվիրեց դպրոցին։ Շնորհակալություն հայտնեց կայացած մշակութային ցերեկույթի համար։ Կարևորեց, որ միջոցառումը նվիրված է ոտից գլուխ հայրենասիրություն հանդիսացող Վրեժ Սարուխանյանին։ Երգիչ Արսեն Գրիգորյանը, ով մշտապես է ներկա լինում այս դպրոցում նման միջոցառումների, անթերի համարեց կայացածը, որ ճիշտ ու լավ ներկայացրեցին իր ընկերոջը՝ Վրեժ Սարուխանյանին։

«Ով մտնում է այս դպրոց, տեսնում է՝ դպրոցը դպրանոց է։ Դպրոցը բացի կրթություն տալուց, նաև դաստիարակելու տեղ է, և մենք տեսնում ենք՝ այստեղ դաստիարակվում է սերունդ, որը պետք է լինի վաղվա մեր ղեկավարը, տարբեր բնագավառների ներկայացուցիչը։ Մեր երեխաներն այս դպրոցում սովորում են, որ հզորացնեն մեր հայրենիքը․․․», -ասաց Մրոն և կատարեց հայրենասիրական երգ։ Երգիչ Տիգրան Համասյանի տատը՝ գրող Մելանյա Համասյանը, մեծ ոգևորություն էր ստացել կայացած ցերեկույթից։

Մեր ժողովրդի այսօրվա հոգեվիճակում ներկա լինել նման ցերեկույթի, երջանկություն է տարեց արվեստագետ կնոջ համար։ Արձակագիր Սերժ Մանուկյանը կարևորեց ցերեկույթը որպես դաս աշակերտների համար։ Իսկ նրա կինը՝ Գայանե Ղարիբյանը, ով նույնպես ներկա էր, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միջոցառումը շատ սրտաբուխ էր. դահլիճում աշակերտները ներշնչանքով հնչեցրին սարուխանյանական արձակի և պոեզիայի ընտիր նմուշներ՝ համեմված սասունցիական ազգագրական երգ ու պարով»։ Ինչ խոսք, լավ է՝ կան նման կրթօջախներ, որտեղ հայ արժեհամակարգով սերունդ է կրթվում ու դաստիարակվում։ Եվ ինչպես գրել է Մեծն Թումանյանը․

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին― Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք։

«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին
«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին
«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին
«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին
«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին
«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին
«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին
«Աշխարհի հիվանդ արդարությունը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայ ժամանակակից գրող Վրեժ Սարուխանյանին

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test