ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները։ Սահմանափակումները, ի թիվս այլ բաների, ներառում են Իրանի արտասահմանյան ակտիվների սառեցում, ցանկացած միջուկային տեխնոլոգիաների արտադրության արգելք և զենքի էմբարգոյի վերականգնում։
Պատժամիջոցների վերականգնումը մեկ ամիս առաջ գործարկվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից։ Երկրները մեղադրել են Իրանին 2015 թվականի «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով» ստանձնած պարտավորությունները «շարունակական և էականորեն չկատարելու» մեջ, որը կարգավորում է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։
Ռուսաստանը և Չինաստանը առաջարկել են հետաձգել պատժամիջոցները, սակայն այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է բանաձևի նախագիծը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին մեղադրել է «եվրոպացի գործընկերներին և Միացյալ Նահանգներին» «լարվածությունը սրելու» մեջ։ Նա հայտարարել է, որ Իրանը կատարել է եվրոպական երկրների կողմից սահմանված բոլոր պայմանները և իրեն դրսևորել է որպես «պատասխանատու խաղացող, որը հանձնառու է այս իրավիճակի կառուցողական լուծմանը»։
Ռուսաստանի և Չինաստանի բանաձևի քննարկման ժամանակ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվարդը հայտարարեց, որ Իրանը չի հարգում միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմը։ Սա, նրա խոսքով, ակնհայտ է վերջին վեց տարիների ընթացքում պատրաստված ԱԷՄԳ-ի ավելի քան 60 զեկույցներից։
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները կոչ արեցին Իրանին և այլ պետություններին լիովին պահպանել այդ պատժամիջոցները։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test