Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած անձը Նարեկ Օհանյանի ընկերն է՝ Մերձավանի 20-ամյա բնակիչ Գևորգ Հարությունյանը, գրում է լրագրող Լիա Սարգսյանը։
Գևորգը նաեւ շատ մտերիմ է եղել փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի հետ, այդ օրվա միջադեպի մասնակիցներից է եղել։
Իրավապահները հակված են այն վարկածին, որ Նարեկ Օհանյանը սպանությանը օժանդակողն է, իսկ Գևորգ Հարությունյանը կատարողը։
Հիշեցնենք, որ Քննչական կոիտեից հայտնել էին, որ բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Զոհվել է երկու մարդ, 1 հոգի վիրավորվել։ Մահացածներից մեկը Փարաքր համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի վիրավորվել է։
Սեպտեմբերի 27-ին ՔԿ-ից հայտնել էին, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: Ձերբակալվածը Նարեկ Օհանյանն է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test