«ԱրմԼուր»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Վալոդյա Գրիգորյանի ենթադրյալ սպանություն կատարարող անձը Գևորգն է, որը դեռևս 7 ամիս առաջ հնչած կրակոցների մասնակիցն է եղել։
Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ Վաղարշապատի բաժին է ներկայացվել մեկ անձ, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է: Նշենք, որ նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերված մարզասրահի այցեքարտի միջոցով են հայտնաբերել սպանություն կատարող անձին: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Նշենք նաև, որ այսօր վաղ առավոտից ոստիկանության զորքերը և սևբերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Մերձավանում: Իրավապահները սպանություն կատարած անձի անունը դեռևս գաղտնի են պահում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test