Ամենայն հավանականությամբ, պատահական չէր, որ վարչապետի իմպիչմենտի հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին ղարաբաղյան երկրորդ լայնածավալ պատերազմի հինգերորդ տարելիցի նախօրեին:
Իմպիչմենտը քաղաքական դատավարություն է, որի նպատակը պետության կամ կառավարության ղեկավարին անձեռնմխելիության իմունիտետից զրկելն է, ինչին պետք է հետևի արդեն իրավական, քրեական պատասխանատվությունը:
Ըստ այդմ, Ազգային ժողովում կազմակերպված «Հայաստանի ժողովուրդն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դատավարության հայցվորը և տուժող կողմը» պետք է լիներ պաշտոնական Ստեփանակերտը: Ի վերջո, պատերազմի «հրահրմամբ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, էթնիկ զտման, բռնատեղահանության է ենթարկել նրա հայ բնակչությունը»:
Բայց ո՞վ էր ԱԺ ամբիոնից ներկայացնում «դավաճանված Արցախի հավաքական տեսակետը»: Մի ՀԿ ղեկավար: Ինչո՞ւ: Լսումների կազմակերպիչներն միայն նրա՞ն են հրավիրել: Ինչո՞ւ: Չէ՞ որ նրանք բազմիցս հայտարարել են, որ Արցախի պետական ինստիտուտները Երևանում պետք է գործեն: Եվ լսումները հնարավորություն էին, որպեսզի Հայաստանի ԱԺ-ում պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը հնչեր և այդպիսով նրա գոնե ներհայաստանյան լեգիտիմությունը հրապարակայնացվեր:
Արցախի նախկին նախագահի, խորհրդարանի խոսնակի, նրա քաղաքական ուժերի առաջնորդների բացակայությունը վկայում է, որ նրանք Նիկոլ Փաշինյանի դեմ, նույնիսկ նրա մասին ասելիք չունեն:
Մի բան է «պատերի տակ խոսել» կամ ԿԳՄՍ-ի դեմ դատական հայց ներկայացնել, կամ սոցիալական ցանցերում ինֆոմոջահեդներ բուծել, բոլորովին այլ՝ կանգնել Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնին և հոդաբաշխ լեզվով հանրությանը փաստարկված ներկայացնել, թե Փաշինյանն «ինչպես և ինչու է հանձնել Արցախը»:
Կամ պետք է արձանագրել, որ պաշտոնական Ստեփանակերտը չի վստահում Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությանը կամ առնվազն նրա մի թեւին, կամ ինստիտուցիոնալ ընդդիմությունը, կամ առնվազն նրա մի թևը չի վստահում Արցախի քաղէլիտային: Իսկ դա արդեն ներհայաստանյան բոլորովին այլ «խճանկար» է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test