Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վալոդյա Գրիգորյանին և ոստիկանին սպանողը գտնվել է, խոստովանել արարքը, հայտնաբերվել է զենքը armtimes.com armtimes.com

time
Վալոդյա Գրիգորյանին և ոստիկանին սպանողը գտնվել է, խոստովանել արարքը, հայտնաբերվել է զենքը

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտվել է:

Ըստ հաղորդագրության՝ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, որը խոստովանել է՝ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը՝ ստացել հրազենային վնասվածք:

Նշվում է, որ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:

«Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:

Մեկ անձ մոտեցել, կրակ էր բացել և դիմել փախուստի:

Սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էրտեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test