Կրակոցներ Արմավիրի մարզի Արաքս գյուղում․ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգից չկրակված մի քանի պարկուճ և փամփուշտ, հողաթափեր։
Armlur.am-ը բացառիկ տեսանյութ է ներկայացնում դեպքի վայրից։
Shamshyan.com-ը հայտնում է, որ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Լսեցի, որ կրակոցներ են եղել, մեր համագյուղացուն տարել են հիվանդանոց, իսկ կրակողին ոստիկաններն ու պարեկները կարողացան վնասազերծել ու տեղափոխել բաժին։ Պատկերացնում եք՝ էդ կրակողը կրակեր ոստիկանների ու պարեկների ուղղությամբ։ Լավ է, որ այդ տղերքը պրոֆեսիոնալ են գործել, ինչի պատճառով էլ չեն վտանգել իրենց կյանքը»։
Դեպքի վայր են ժամանել նաև Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալի պաշտոնակատար Արամ Ղուկասյանի գլխավորությամբ։
Քնար Մանուկյան
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test