Ինչպես օրեր առաջ հաղորդել էինք, սեպտեմբերի 18-ին Յանդեքսի վարորդը մանրը վերադարձնելիս կեղծ 10.000 դրամանոց թղթադրամ էր տվել ուղեւորին։
Մանրը հաճախորդին վերադարձնելիս վարորդը՝ Արայիկ Աթայանը, այն թաքցրել էր մանր թղթադրամների մեջ, փաստացի իրացնելով կեղծ թղթադրամը՝ ներկայացնելով այն որպես իսկական:
Թեև մեզ ահազանգած ուղևորը դիմել էր Ոստիկանություն, սակայն, ի զարմանս նրա, և, ի զարմանս մեզ, նրան որոշ ժամանակ անց բանավոր պատասխանել են նույն կառույցից, թե գործի առթիվ վարույթ չի նախաձեռնվել:
Ստացվում է, որ յուրաքանչյուրս տանը նստած կարող ենք կեղծել թղթադրամ, ապա այն թաքցնելով մյուս թղթադրամների մեջ, մանր վերադարձնել, կամ դրանով առևտուր անել, և ոչինչ չի՞ լինի: Կամ որ ավելի սարսափելի է, իմանալով, որ մեզ մոտ առկա է կեղծ թղթադրամ, դիտավորյալ իրացնենք այն, մեկ այլ մարդու գցելով պատմության մեջ:
Մեզ ահազանգած անձը ասում է, որ եթե նա նախապես իմանար, թե ոչինչ այդ առթիվ տեղի չի ունենալու, չէր տա այդ կեղծ թղթադրամը Ոստիկանությանը՝ որպես հանցանքի ապացույց, այլ ինքն էլ իր հերթին այն կիրացներ, որևէ փոքր բան կգներ որևէ սուպերմարկետից և հետ կբերեր գոնե իր գումարի մի մասը, եթե ոչ ամբողջ 10․000 դրամը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test