Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը սպասարկում է թշնամու շահերը, նրա ամեն մի խոսք դատարաններում մեր դեմ է օգտագործվելու․ Արա Պապյան 168.am 168.am

time

Ցանկացած փաստաթղթի կարևորությունը որոշվում է այն կարգավիճակով, որն ունի այդ փաստաթուղթը։ Անկախության հռչակագիրը պետության բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ է, իսկ ՔՊ-ի ընդունած հռչակագիրն ընդամենը կուսակցական փաստաթուղթ է, անկախ նրանից՝ կուսակցությունը ղեկավարո՞ղ է, թե՞ ոչ, հետևաբար՝ այն իր կարգավիճակով շատ ավելի ցածր է։ Ինչ վերաբերում է բովանդակային մասին, այն հարցին, թե ինչու են սա անում, ակնհայտ է, որ սա լինելու է իրենց գաղափարախոսական հենքը և հիմքը, որի վրա իրենք կառուցելու են իրենց ամբողջ նախընտրական պայքարը։ Այդ ամենը ծավալվում է, այսպես կոչված, «Չորրորդ հանրապետության», «Իրական Հայաստանի» և նման հասկացությունների շուրջ։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

«Այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե իբր այն սահմանները, որոնք ապօրինաբար ձևավորվել և ձևակերպվել են, «իրական Հայաստանի» միակ սահմաններն են։ Այստեղ շատ վտանգավոր միտումներ կան։ Երկու օր առաջ Ալիևը ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Հայաստանին հստակորեն մեղադրեց ագրեսիայի և օկուպացիայի համար։

Փաշինյանը սպասարկում է թշնամու շահերը, նրա ամեն մի խոսք դատարաններում մեր դեմ է օգտագործվելու․ Արա Պապյան

«Իրական Հայաստանի» հետ զուգորդված՝ այս ամենը հիմք է դառնալու Հայաստանի դեմ տարբեր դատական հայցերի։ Անկախ նրանից, թե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ինչ նախաստորագրեցին, և այն փաստից, որ կետերից մեկը հայցերի փոխադարձ հետկանչն էր, մինչև այդ Ալիևը հասնելու է նրան, որ այդ դատարաններում դատավճիռներն արդեն ընդունված լինեն։ Եթե դատավճիռը կա, դու այն չես կարող հետ կանչել։ Մեր կողմից ոչինչ չի արվում»,- ասաց վերլուծաբանը։

«Իշխանությունները գնում են ընտրության, և դրա համար գաղափարախոսական հիմք են պատրաստում։ Չգիտես ինչու, իրենց կուսակցական դիրքորոշումը, որը, ի դեպ, 2021-ի ընտրություններից առաջ բնավ այդպիսին չէր, համարում են Հայաստանի դիրքորոշում։ Փաշինյանի դավադիր արտահայտությունները հիմք են դառնալու ՀՀ հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր քաղաքացիների դեմ տարբեր հայցեր ներկայացնելու։ Այդ մասին Ադրբեջանը շատ է խոսել, քայլեր է ձեռնարկել։ Այս ամբողջն իրավական հիմքեր է ստեղծում, այսինքն՝ Հայաստանն ընդունում է, որ դա անօրինական է։ Այստեղ այլ հարց է առաջանում՝ 2018-ից իշխանության ղեկը Փաշինյանինն է, և եթե այդպես է, ինչո՞ւ է նա զորակոչի ենթարկված անձանց, այդ թվում՝ սեփական որդուն, ուղարկել ՀՀ սահմաններից դուրս։ Ավելին, ինքն էլ, կինն էլ, իր պաշտոնյաներն էլ են գնացել»,- նշեց Պապյանը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի պնդումները պատեհապաշտություն են, նա մի օր մի բան է խոսում, հաջորդ օրը՝ մեկ այլ բան․ «Սա թշնամու շահերը սպասարկել է նշանակում։ Նրա ամեն մի ելույթ ու խոսք դատարանում մեր դեմ է օգտագործվելու։ Ի՞նչ է նշանակում՝ միջազգայնորեն ճանաչված սահման։ Միջազգային իրավունքում նման հասկացություն չկա, եթե խոսում ենք իրավունքի և ոչ թե ուղղակի լրագրողական առօրյա խոսքի մասին։ Սահմանը ճանաչվում է սահմանակից պետությունների միջև կնքված համապատասխան փաստաթղթով։ Այն իր մեջ պիտի ունենա սահմանազատում, այսինքն՝ սահմանի խոսքային նկարագրությունը։ Դրան կից պիտի լինի քարտեզ, որը պիտի համապատասխանի այդ նկարագրությանը, և տարբերությունների պարագայում առաջնայինը սահմանազատումն է, այսինքն՝ խոսքային նկարագրությունը»:

Փաշինյանը սպասարկում է թշնամու շահերը, նրա ամեն մի խոսք դատարաններում մեր դեմ է օգտագործվելու․ Արա Պապյան

«Դրան պետք է հաջորդի սահմանագծումը, այսինքն՝ սյուների տեղադրումը տեղանքում։ Դա կլինի միջազգայնորեն ճանաչված սահման։ 1988-ից առաջ կամ դրանից հետո ո՞ր միջազգային փաստաթղթով է սահմանազատվել կամ սահմանագծվել Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Դրանք եղել են վարչական բաժանարար գծեր նույն պետության ներսում ՀԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև, որոնք պարբերաբար փոփոխվել են և միջազգային իրավունքի հետ բնավ կապ չունեն»,- ասաց Արա Պապյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test