Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, նրա ընկերոջ՝ ոստիկանության օպեր Կարեն Աբրահամյանի սպանությունը շարունակում է չբացահայտված մնալ, թեպետ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված անձ կա՝ մերձավանցի Նարեկ Օհանյանը, որին դեռեւս մեղադրանք առաջադրված չէ եւ չենք կարող պնդել՝ նա է եղե՞լ մարդասպանը կամ նա անմիջականորեն ինչ կապ ունի այս պատմության հետ: Սակայն որոշ հանգամանքներ կասկածներ են առաջացնում քննության ընթացքի հետ կապված:
Ներքին գործերի նախարարությունը, նախաքննական մարմինը ինչ-որ բացահայտումներ են անում, բայց դրանք դեռեւս չեն ապացուցում կամ հաստատում այն վարկածը, որ տեղի ունեցածը վենդետա է՝ Մերձավանում 7 ամիս առաջ տեղի ունեցած արյունալի դեպքերի շարունակությունը։ Մաանավորապես, Վ․Գրիգորյանի եւ ընկերոջ սպանությունից հետո տարածվեց սպանության տեսանյութը, թե ինչպես է դիմակավորված մարդասպանը կրակում կիսակառույց տան հարակից տարածքում կանգնած Վ․Գրիգորյանի եւ մյուսների ուղղությամբ՝ թիրախավորելով համայնքապետին, հետո՝ մոտենում՝ համոզվելու համար, որ վերջինս մահացած է եւ կրկին կրակում նրա վրա։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները մանրամասներ են հայտնում դեպքից․ ըստ մեր աղբյուրի՝ կրակոցներից մի քանի վայրկյան առաջ՝ հարակից փողոցով մեքենա է անցնում, որտեղից գոռում են՝ «խփի», այս բառից հետո դիմակավոր մարդասպանը կրակում է հավաքվածների ուղղությամբ՝ սպանելով համայնքապետին եւ նրա ընկերոջը։
Տեսախցիկները, որոնք տեսաձայնագրել են դեպքը, առգրավված են, սակայն իրավապահների շրջանառության մեջ դրված տեսագրությունում ձայնը փակված է և չի լսվում «խփի» հրահանգը: Բացի այդ, մեզ նաեւ պատմեցին, որ ձերբակալված Նարեկ Օհանյանը դիմակավորված մարդասպանը չէ, ամեն դեպքում, քննությունն այժմ այդ եզրահանգման է հանգել, որ դիմակավորվածը պրոֆեսիոնալ քիլեր է եղել։ Շատ հարցեր կան՝ Ն․Օհանյանը պատվիրատո՞ւն է, ի՞նչ առնչություն ունի այս դեպքի հետ, ո՞վ է դիմակավորված անձը, որին չեն կարողանում բացահայտել, եւ ինչո՞ւ միայն դեպքից 2 օր հետո ՔԿ-ն Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերեց արարքին առնչությունը հաստատող հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն, գիշերային տեսանելիության սարք, որոնք նա փորձել է այրման եղանակով ոչնչացնել, եւ ինչո՞ւ 2 օրվա ընթացքում Նարեկ Օհանյանը չի կարողացել ոչնչացնել դրանք։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դեռեւս իրավապահները չունեն, հակառակ դեպքում՝ Ն․Օհանյանին արդեն մեղադրանք առաջադրված կլիներ։
Տեղեկության վերաբերյալ դիմեցինք Քննչական կոմիտե, մեզ պատասխանեցին․ «Պաշտոնական հաղորդագրությունից բացի որեւէ մեկնաբանություն չունենք»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test