Փաշինյանի աղավնյակներից մեկն ապրում է Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամասում: Ես իրեն չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ տեսք ունի, չեմ ճանաչում եւ անգամ գլխի չեմ ընկնում, թե ով է, ինչ է, ինչացու է, ինչ պաշտոն ու դիրք ունի Փաշինյանի քաղաքական փարախում:
Զարմանալի ոչինչ չկա կարծես, Փաշինյանը բազմաթիվ աղավնյակներ ունի, որոնք ապրում են Երեւանի ամենատարբեր թաղամասերում: Ծարավ աղբյուրում ապրողներից, սակայն, ես հենց այս աղավնյակի մասին եմ ուզում գրել այսօր, որին չեմ ճանաչում եւ նույնիսկ տեսած չկամ: Մի բան գիտեմ միայն, որ սրան պադավատով են գործի տանում եւ աղմուկ-աղաղակով: Ջիպի համարները (կարծեմ՝ Toyota Land Cruiser) կարդալ չի հաջողվում ինձ, այլապես կհրապարակեի: Ես ամեն օր Աճառյան փողոցով եմ իջնում, իսկ այդ ջիպը բուսաբանական այգու անկյունում խաչմերուկը հատում է Ծարավ աղբյուրի կողմից: Ամեն օր մենք՝ Նիկոլի սիրելի քաղաքացիներս, ստիպված ենք լինում կանաչ լույսի տակ սպասել, մինչեւ Նիկոլի այդ աղավնյակի ջիպն իրեն ուղեկցող պարեկային մեքենայի հետ «կարմիր»-ով հանգիստ անցնի խաչմերուկն ու ճանապարհը շարունակի Աճառյանով դեպի քաղաք:
Ով ծանոթ է նշածս խաչմերուկին, կհաստատի, որ ամեն օր ժամը 8:00-ի կողմերը խաչմերուկում պարեկներ են հայտնվում (առնվազն 2-ը) եւ սկսում զիլ «շվիշտոկ» տալ, իբր երթեւեկությունն են կարգավորում, մինչդեռ լուսացույցներն անխափան աշխատում են: Ես սկզբում չգիտեի, թե ինչն է պարեկներին դրդում այդպիսի հայրենանվեր աշխատանքի, մինչեւ որ մի անգամ հայտնվեցի «կանաչ» լույսի տակ կանգնելու պարտադրանքի տակ: Պարեկների խելահեղ սուլոցներին իսկույն միախառնվեցին «անհիմն» կանգնեցված ավտոմեքենաների շչակները: Ինքնաբերաբար ես էլ միացա «սիգնալ» եւ «քֆուր» տվող վարորդների բազմությանը: Խայտառակություն… Պետրոս Ղազարյանի տիկինը հրամայել է դպրոցներում դասերն սկսել 08:15-ից… Ընդամենը 15 րոպե է մնացել, երեխաներին դպրոց ենք տանում, մինչդեռ երկու պարեկ եկել, ճանապարհը փակել ու շվիշտոկ են տալիս: Ո՞վ կդիմանար… Մի քիչ էլ, եւ առեղծվածը պարզվեց՝ Նիկոլի աղավնյակին էին բերում՝ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ: Վարորդները շչակներն այնպես զլեցին, որ ես մի պահ նույնիսկ խղճացի այդ աղավնյակին… Թե Նիկոլը կիմանա՜ա՜ա՜…
Դիմում եմ իմ բոլոր ընթերցողներին. եթե գիտեք կամ ճանաչում եք Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամասում ապրող այդ նիկոլականին, խնդրում եմ նրա անուն-ազգանունը փոխանցեք էլեկտրոնային փոստիս (edik,[email protected]) կամ գրեք մեսենջերիս (միշտ բաց է): Ես ձեզ խոստանում եմ այնպես անել, որ այդ աղավնյակը փոխի իր բնակության հասցեն եւ կորչի մեր թաղամասից (Ավան վարչական շրջանից): Չհասկացա, նրա արյունը մերից կարմի՞ր է, որ ինքը կամ իր երեխան ժամանակին հասնի դասի, իսկ մեր երեխաները կամ մենք նրա պատճառով ուշանանք: Ես այս հարցն անպայման կդնեմ Նիկոլի սեղանին, որ Տիգրան Ավինյանի, Ժաննա Անդրեասյանի ու ՆԳՆ-ի աղջկա հետ կարգավորի խնդիրը: Կասեմ՝ Նիկոլ ջան, ես հասկանում եմ, որ պարեկներն այսպես դիվոտում են քո շարասյան անցման ժամանակ, Աննայի համար են ճանապարհներ բացում… Բայց ո՞վ է այդ աղավնյակը, որի համար ՆԳՆ պարեկները քո սիրելի ժողովրդի առաջ ճանապարհ են փակում, շվիշտոկ տալիս, բարձրախոս միացնում, խռխռացնում, ահ ու սարսափ տարածում չորս կողմը: Նաեւ կասեմ՝ Նիկոլ ջան, իսկ գիտե՞ս, թե ամեն օր, ժամը 8:00-ի մոտերքը Աճառյան-Ծարավ աղբյուրի խաչմերուկում ում է քրֆում հանրությունը: Կողքերդ մի նայիր, Նիկոլ ջան… Այդ ժամանակ ո՛չ Ավինյան է գալիս լեզուներիս, ո՛չ էլ, մանավանդ՝ Ժաննա Անդրեասյան: Քեզ են հիշում բոլորը, Նիկոլ ջան, քեզ:
ՀԳ. Տեսնես Երեւանում քանի՞ այդպիսի խաղաղության խաչմերուկ կա, որոնցով առավոտյան 8:00-ի կողմերը պարեկները կարմիր լույսի տակով «սղղըցնում են» Նիկոլի աղավնյակների հետույքներն ու աննախադեպ վատ վիճակի մեջ դնում Նիկոլին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test