Պաշտպանության նախարարությունը խոստացել է սեպտեմբերի 29–ին հանդիպում կազմակերպել անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որոնք այսօր մի քանի բողոքի ակցիա են իրականացրել նախարարության շենքի դիմաց։
NEWS.am–ի հետ զրույցում հարազատներից Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։
«Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետեւ մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,– ասաց Ղուկասյանը։
Նշենք, որ նրանք հանդիպում են պահանջում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test