Իրանի և Հայաստանի հարաբերությունները ցանկալի մակարդակի վրա են գտնվում, Իրանն ու Հայաստանը արդեն իսկ ռազմավարական գործընկերներ են, և հիմա պետք է մտածել ավելի մեծ հորիզոնների մասին: Այս մասին սեպտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան ՄեհդիՍոբհանին՝ ամփոփելով իր առաքելությունը:
Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հանդես եկավ հրաժեշտի մամուլի ասուլիսով՝ պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
«Քաղաքական ոլորտում Հայաստանի և Իրանի իշխանությունների միջև ընդհանուր փոխըմբռնում կա: Մենք միմյանց բնական դաշնակիցներ ենք և մենք փորձում ենք այս բնական դաշնակցային հարաբերություններն արդեն գործնական մակարդակի հասցնել: Առևտրի, տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտում մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են գտնվում: Պետք է ընդգծեմ, որ մեծ ներուժ է առկա, և մենք վճռական ենք, որ բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների մակարդակն առավել բարձրացնենք», - մասնավորապես նշեց դեսպանը:
Euromedia24-ի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում հայ-իրանական հարաբերությունների ապագան և արդյո՞ք մի օր Հայաստանն ու Իրանը կդառնան ռազմավարական դաշնակիցներ, Մեհդի Սոբհանին պատասխանեց՝ Հայաստանն ու Իրանը արդեն իսկ ռազմավարական գործընկերներ են:
«Մենք հենց հիմա համարվում ենք ռազմավարական գործընկերներ, մենք արդեն հասել ենք այդ կետին: Դուք ավելի մեծ հորիզոնների մասին մտածեք: Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հստակ և պարզ են, որովհետև այդ հարաբերությունները ծառայում են ի շահ երկու ժողովուրդների, և ոչ ոք չի կարող այդ գործընթացի հակառակ ուղղությամբ քայլեր ձեռնարկել», - ընդգծեց Իրանի դեսպանը:
Իրանի դեսպանը նաև խոսեց «Թրամփի ուղու» և տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին՝ նշելով, որ Իրանը չի վստահում Միացյալ Նահանգներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test