Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանի եկամուտների ավելի քան մեկ երրորդը վճարվում է որպես գաղութային տուրք hraparak.am hraparak.am

time
Հայաստանի եկամուտների ավելի քան մեկ երրորդը վճարվում է որպես գաղութային տուրք

Հայաստանի կառավարիչների գործունեության արդյունավետության եւ երկրի ինքնիշխանության իրական ցուցանիշը Հայաստանի գաղութային տուրքի շարունակական աճն է: Գաղութային տուրքն այլ կերպ անվանում են երկրի պարտք, բայց դա արվում է մարդկանց, այսպես կոչված, շարքային քաղաքացիների զգացմունքները չվիրավորելու համար: Հիմա 21-րդ դարն է, իբրեւ թե մետրոպոլիաներ եւ գաղութներ չկան, գաղութարարության եւ գաղութային տիրապետության տարիներն անցել են, բոլորը հավասար եւ ինքնիշխան երկրներ են, ինչպե՞ս կարող է անկախ եւ ինքնիշխան երկիրն այլ երկրի գաղութային տուրք վճարել: Դրա համար էլ մտածել են գաղութային կախվածության եւ գաղութային տուրքի քողարկված մեխանիզմ` «արտաքին պարտք եւ արտաքին սպասարկման վճար» հասկացություն:

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը, ըստ որի՝ 2026 թվականին բյուջեով պետական պարտքի սպասարկման համար նախատեսվում է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ: Բաժանեք այդ թիվը գործող դրամ-դոլար փոխարժեքի վրա եւ կստանաք 2 միլիարդ 800 միլիոն դոլարին մոտ թիվ: Տարեկան այդքան է կազմում Հայաստանի գաղութային տուրքը, որը վճարում է երկրի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկատու:

2026 թվականի պետական ծախսերը նախատեսված են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ եկամուտների եւ ծախսերի տարբերությունը 537 միլիարդ դրամ է, որը սովորաբար անվանում են բյուջեի պակասուրդ, պետք է դարձյալ պարտք վերցվի, նշանակում է՝ հաջորդ տարի մեր պետական պարտքն ավելանալու է եւս մեկուկես միլիարդ դոլարով, իսկ դրա արդյունքում արդեն 2027 թվականի պետական բյուջով պետական պարտքի մարման համար հատկացվելիք գումարը եւս կավելանա:

Արդյոք կարելի՞ էր պետական բյուջեն այնպես կազմել, որ պետական պարտքը ոչ թե ամեն տարի ավելանար, այլ, ընդհակառակը՝ պակասեր, որ մենք ոչ թե ամեն տարի ավելացնեինք պետական պարտքը, այլ՝ պակասեցնեինք: Տեսականորեն դա հնարավոր է, բայց գործնականում՝ ոչ: Որովհետեւ, ինչպես նշեցինք, Հայաստանը պարտք է վերցնում հիմնականում, այսպես կոչված, միջազգային ֆինանսական հաստատություններից`Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, համաշխարհային օլիգարխիային պատկանող բանկերից եւ միջազգային ֆինանսական հաստատություններից: Նույնիսկ Հայաստանի ներքին պարտքն այնքան էլ ներքին պարտք չէ, քանի որ, ինչպես արդեն ասել ենք, Հայաստանի բանկային համակարգում եւս այդ միջազգային ֆինանսական հաստատությունները հսկայական ներկայություն եւ բաժնեմաս ունեն: Նրանք ուզում են, որ իրենց պատկանող գումարներն ինչ-որ տեղ ներդնեն, որ այդ գումարներն աշխատեն եւ եկամուտ ապահովեն, եւ, ի վերջո, Հայաստանը եւ Հայաստանի նման երկրները մշտապես գտնվեն իրենցից ֆինանսական կախվածության մեջ, իրենց պարտք լինեն, Հայաստանը եւ հայ հասարակությունն աշխատեն եւ իրենց աշխատածի մեկ երրորդը, հետո գուցե կեսը կամ ավելի շատ մասն իրենց տան:

Շատերը հիշում են 1989 թվականի դեկտեմբերին Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի եւ նրա կնոջ՝ Ելենայի գնդակահարությունը: Դա ներկայացվում էր որպես դաժան բռնապետի գնդակահարություն, որին սեփական ժողովուրդը չներեց իր հանդեպ դրսեւորած բռնությունների համար: Բայց այլ վարկած էլ կա: Չաուշեսկուն կոմունիստական փլուզված ճամբարի միակ ղեկավարն էր, որ նման դաժան վերջաբան ունեցավ, մյուսներն ապրեցին եւ մահացան իրենց բնական մահով: ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը պաշտոնը կորցնելուց հետո իր կյանքի մեծ մասն անցկացրեց Արեւմտյան Եվրոպայի երկրներում, որտեղ ցանկալի հյուր էր, դասախոսություններ էր կարդում եւ միլիոնավոր եվրոների հոնորարներ ստանում եւ ապրեց մինչեւ 91 տարեկանը:

Ըստ որոշ տեղեկությունների, միջազգային ֆինանսական օլիգարխիան Չաուշեսկուին չներեց երկիրը միջազգային ֆինանսական գերությունից ազատելու որոշման համար: 1982 թվականին Չաուշեսկուն Ռումինիայի ունեցած ամբողջ արտաքին պարտքը մարելու որոշում կայացրեց եւ, չնայած հանրային դժգոհությանը, մեծ խնայողությունների շնորհիվ կարողացավ հասնել իր առջեւ դրված նպատակին: Ռումինիան միակ երկիրն էր, որ արտաքին պարտք չուներ եւ արտաքին պարտքի սպասարկման վրա գումար չէր ծախսում: Բայց բռնապետ Չաուշեսկուի սպանությունից եւ երկրի «ժողովրդավարացումից» հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, եւ Ռումինիան, ինչպես մյուս բոլոր երկրները, սկսեց մեծ պարտքեր կուտակել եւ խոնարհաբար վճարում է իր գաղութային տուրքը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test