Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքվի դատարանն անցել է ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի ոչնչացման փաստին, օրակարգից դուրս չի եկել Ապրիլյան պատերազմը 168.am 168.am

time
Բաքվի դատարանն անցել է ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի ոչնչացման փաստին, օրակարգից դուրս չի եկել Ապրիլյան պատերազմը

Բաքվի՝ սեպտեմբերի 26-ի «դատական» նիստին քննության առարկա է դարձել Արցախի պաշտպանության բանակի կողմից ադրբեջանցի դիվերսանտների ոչնչացման փաստը, մասնավորապես՝ Մուբարիզ Իբրահիմովի, հրապարակվել են ինչ-որ փաստաթղթեր:

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հանրայնացրել, թե ինչ դեպքերի մասին է խոսքը, և, որ պատմությունը տանում է դեպի 2010 թվական:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունիսի 18-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից Արցախի տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված:

Սակայն, ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել էր դիրքապահներին, և տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր, և թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ էր քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել էր 4 զոհ, 4 վիրավոր:

Իսկ ադրբեջանցի ոչնչացված դիվերսանտը Մուբարիզ Իբրահիմովն էր, որին Ադրբեջանի ղեկավարությունն Ազգային հերոսի կոչում տվեց:

Ավելին, ավելի ուշ ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացան մտավ երկրի բանակ, որը կրում է Mübariz («Մուբարիզ») անունը:

Բաքվի դատարանն անցել է ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի ոչնչացման փաստին, օրակարգից դուրս չի եկել Ապրիլյան պատերազմը

Ինչ վերաբերում է Բաքվի «դատավարության» ժամանակ հիշատակված մյուս դիվերսանտների ոչնչացմանը (Ահմեդ Հուսեյնաղա օղլի Աբդուլլաև՝ ծնված 1976թ., Ֆարիդ Գյուլաղա օղլի Ահմեդով՝ ծնված 1986 թ.), ապա նշենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել էր հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձ:

Եվ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ էին շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել էին ականների վրա, կային վիրավորներ:

Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկն Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է եղել:

Հիշատակված «դատական» նիստի ժամանակ դարձյալ անդրադարձ է կատարվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, հրապարակվել են ինչ-որ փաստաթղթեր, որտեղ անդրադարձ կա «2016 թվականի ապրիլի 2-ին Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ հայկական զինված ուժերի խոշոր տրամաչափի զենքից և հրետանային կրակից զոհերի և վիրավորների փաստին»: Այն, որ Ապրիլյան պատերազմը սանձազերծել էր Ադրբեջանը, և, որ շատ մեծ խնդիր էր դրված, որին չի կարողացել հասնել, բազմիցս անդրադարձել ենք: Անդրադարձել ենք նաև Ադրբեջանում հարուցված «Թարթառի գործին», որի համատեքստում տարբեր վկայություններ են եղել:

Օրինակ, «Թարթառի գործով» անցած և կտտանքների ենթարկված կապիտան Էլմար Ալլահվերդիևը պատմել էր, որ 2016-ի Ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Իլհամ Ալիևին զեկուցել է, թե «Սեյսուլան և Թալիշ գյուղերն «ազատագրված են», մինչդեռ իրականում դրանք հայկական վերահսկողության տակ են եղել և չեն վերցվել»:

Այնպես որ՝ Ադրբեջանն իր ներսում շատ հարցեր ունի Ապրիլյան պատերազմի առնչությամբ: Իսկ այն, որ Բաքվի դատարանում քննում են ադրբեջանցի դիվերսանտների ոչնչացման փաստը, լրիվ աբսուրդի ժանրից է:

«Դատական» հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test