Ինչպես և 2024 թվականին, Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ելույթի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեյաի նստաշրջանի դահլիճը կիսադատարկ էր: Այդ մասին գրում է Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը և ավելացնում, որ արաբական երկրների պատվիրակություններն առհասարակ բոյկետել են Նաթանյահուի ելույթը, իսկ որոշ պատվիարկներ «նրան առարկել են հենց տեղում»:
«Շնորհակալություն Մեհրիբան խանումին, որ հասցրել է լուսանկարել և մեր ժողովրդին ներկայացնել իր խայտառակությունը»,- ՄԱԿ-ում Իլհամ Ալիևի ելույթի մասին ֆեյսբուքի անձնական էջում գրառում է կատարել ադրբեջանցի վտարանդի լրագրող Գանիմեդ Զահիդովը: Նա ծաղրել է, որ եթե Ալիևը Նյու-Յորք չմեկներ ընտանիքի անդամների հետ, ապա Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նրան ելույթը լսող երկու մարդ կլիներ միայն՝ արտգործնախարար Բայրամովը և իր օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նաթանյահուի ելույթի հետ կապված բողոքի ակցիաները տրամաբանական և սպասված էին. Նաթանյահուն դիմադիր է կանգնել ՄԱԿ- անդամ ավելի քան հարյուր հիսուն պետության և սպառնում է անեքսիայի ենթարկել պաղեստինյան բոլոր տարածքները: Այդ հարցում նրա մոտեցումը չի կիսում նույնիսկ Միացյալ Նահանգները, իսկ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան ճանաչել են Պաղեստինի անկախությունը:
Ո՞րն է Ալիևի ելույթին միջազգային հանրության անտարբեր կամ, թերևս, բացասական վերաբերմունքի պատճառը: Չէ՞ որ Թուրքիան, Իսլամական համագործակցության կազմակերպության, ԹՊԿ անդամ երկրները գոնե կարող էին որոշակի ներկայություն ապահովել:
Մեհրիբան Ալիևայի տարածած լուսանկարներից պարզ է դառնում, որ Ալիևը ելույթին դահլիճում ներկա է գտնվել ոչ ավելի, քան տասը ունկնդիր: Դա կարելի՞ է համարել նրա անձի, Ադրբեջանի պետության և նրա արտաքին քաղաքականության հանդեպ բացասական վերաբերմունքի դրսևորում:
Սա ամենևին էլ հռետորական հարց չէ: Ակնհայտ է, որ Ալիևը Նյու-Յորք է մեկնել և ՄԱԿ-ում ելույթ ունեցել, որպեսզի միջազգայնացնի «պատերազմում հաղթողի իրավունքով խաղաղություն կառուցողի» ռենոմեն: Բաքվի պաշտոնական քարոզչությունը երկրորդ օրն է՝ զարգացնում է «Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի ճարտարապետն Ադրբեջանի նախագահն է» թեզը:
Նաթանյահուի մասին միջազգային մամուլը գրում է, որ նա «մեկուսացված է և փորձում է նույնը վերագրել նաև Միացյալ Նահանգներին»: Ալիևը քաղաքական-քաղաքակրթական առումով մեկուսացվա՞ծ է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test