«Այն իշխանությունը, որը հստակ վերաբերմունք ունի և չի գիտակցում մարդկային դերն ու արժեքը, մարդկային սխրանքը, նրանից որևէ այլ ակնկալիք ունենալ չենք էլ կարող»,- hարցին՝ ինչո՞ւ մինչև այսօր իշխանությունը համարձակություն չունի հրապարակելու զոհերի միասնական ցուցակը, Եռաբլուրում 44-օրյա պատերազմի 5-ամյա տարելիցի օրը լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ այս իշխանություններն ամեն ջանք գործադրում են քողարկելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել պատերազմից առաջ, պատերազմի օրերին և հետո․ «Պետության վերաբերմունքը, որն արտացոլվում է երկրի առաջին քաղաքական դեմքերի միջոցով, ցույց է տալիս արձագանքը բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք նվիրված են և կյանքը զոհաբերել են հանուն ՀՀ-ի»։
Հարցին՝ ի՞նչ պակասեց հաջողության համար, ի՞նչը պատճառ դարձավ պարտության, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Պատերազմում հաջողության հասնելու համար նախ պետք է ցանկություն ունենաս, որովհետև այս՝ հատկապես վերջին երկու-երեք տարիներին իշխանության հնչեցրած բոլոր գնահատականները ցույց են տալիս, որ այն, ինչ հրապարակային մատուցվել է հանրությանը, իշխանությունն իրականում մտածել է ճիշտ հակառակը։ Այն հողը, որ դու քո հայրենիքի մաս չես համարում, որը հայ ժողովրդի բազմադարյա բնօրրանը չես համարում, համապատասխան կամք էլ չես ունենա այդ հողը պաշտպանելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test