Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Այս պահի դրությամբ քաղաքական որեւէ էլեմենտ չկա, միջանձնային դեպքերի համար պատասխանատու են համայնքային ոստիկանությունը, քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումը, իրավապահ բոլոր կառույցները». ՆԳՆ խոսնակ aravot.am aravot.am

time
«Այս պահի դրությամբ քաղաքական որեւէ էլեմենտ չկա, միջանձնային դեպքերի համար պատասխանատու են համայնքային ոստիկանությունը, քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումը, իրավապահ բոլոր կառույցները». ՆԳՆ խոսնակ

Մերձավանում կատարված սպանության վերաբերյալ այսօր ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատ բաժնի առջեւ հրավիրված բրիֆինգում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտարարեց. «Այս օրերի ընթացքում ՆԳՆ-ն զերծ է մնացել բացահայտման աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց հետագա հնարավոր սուր իրավիճակներից խուսափելու համար:

Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին տարածվել, այդ պատճառով կցանկանայի այս պահի դրությամբ հայտնի որոշ մանրամասներ հայտնել՝ թույլատրելիի սահմաններում: Սեպտեմբերի 23-ին 23:50-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մերձավանում հնչել են կրակոցներ: Կարճ ժամանակ անց նաեւ հիվանդանոցից են ահազանգեր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երեք անձինք, որոնցից երկուսը մահացել են, մեկը վիրավոր վիճակում է: Ինչպես գիտեք, մահացածներից մեկը համայնքապետն էր, մյուսը՝ քրեական ոստիկան:

Այս պահի դրությամբ կարող եմ նշել, որ ոստիկանության օպերատիվ խմբեր են անմիջապես մեկնել դեպքի վայր ՆԳ նախարարի անմիջական գլխավորությամբ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ղեկավարել է ՆԳ նախարարը, օպերատիվ շտաբում ներգրավված են եղել ինչպես ՆԳՆ, այնպես էլ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում ՆԳՆ աշխատակիցները՝ համագործակցելով իրավապահ գործընկեր մյուս կառույցների՝ ԱԱԾ, Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ, ձեռնարկել են ծավալուն համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Քր-օրով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում, հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել: Հայտնաբերվել է նաեւ գիշերային տեսանելիության սարք: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական եւ վարույթային գործողություններ՝ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու, նաեւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Հաշվի առնելով նաեւ դեպքի հասարակական մեծ հնչեղությունը՝ մենք քննչական կոմիտեի մեր գործընկերների հետ պարբերաբար հանդես կգանք դեպքի բացահայտման առնչությամբ հայտարարություններով»:

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու է պաշտոնանկ արվել միայն Արմավիրի վարչության պետ Արթուր Բդոյանը, Նարեկ Սարգսյանը ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀԳ նախարարը բոլոր մարզերում անձամբ է ամփոփել ծառայությունների կատարած աշխատանքները, մտահոգություն է հայտնել մարզում միջանձնային լարված հարաբերությունների դեպքերի շուրջ կատարվող դեպքերի վերաբերյալ եւ հանձնարարել է ակտիվացնել այդ աշխատանքները: Նաեւ նշեց արդեն իսկ ազատված մի քանի բարձրաստիճան ոստիկանների անուններ: Խոսնակը չհամաձայնեց նաեւ դրանից հետո մարզում կրիմինալ դեպքերի չնվազման վերաբերյալ դիտարկմանը:

«Եթե դա վերաբերում է կոնկրետ Մերձավանի միջադեպին, ըստ քննության արդյունքների այս պահին առկա տվյալների, վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը: Իրավապահները բացահայտել էին այս դեպքը, տասնյակից ավելի անձանց մեղադրանքներ էին առաջադրվել, ձերբակալվածներ եւ կալանավորվածներ կան եւ գործն ուղարկվել է դատարան: Եվ ըստ էության, սա միջանձնային հարաբերությունների փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է: Մտավախությանը, որ տրամաբանությամբ այս դեպքերը կարող են շարունակվել, Նարեկ Սարգսյանն ասաց, որ դրանցից խուսափելու համար այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են իրականացվում»:

Հստակ հարցին, եթե Մերձավանի միջադեպի համար ով է թիվ մեկ պատասխանատուն, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Կրկին հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ քաղաքական որեւէ էլեմենտ չկա, միջանձնային դեպքերի համար կան պատասխանատուներ՝ համայնքային ոստիկանությունը, քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումը, իր կարծիքով, իրավապահ բոլոր կառույցները:

ՆԳՆ խոսնակը վստահեցրեց, որ դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ եւ եթե պարզվի, որ այն ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, կրելու են իրենց պատասխանատվությունը:

Հարցին, թե ՆԳ նախարարը ազատվելո՞ւ է պաշտոնից, Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցի հասցեատերը ինքը չէ: Քննության շահերից ելնելով՝ խոսնակը չասաց, թե ձերբակալվածն ինքնախոստովանական ցուցմունք արդյո՞ք տվել է: Սակայն հավելեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու եև հայտնաբերելու ուղղությամբ: Նաեւ ձեռնարկվել են բազմաթիվ միջոցառումներ կասկածյալի վերջին օրերի հեռախոսային խոսակցությունները, տեսախցիկների կադրերը վերծանելու ուղղությամբ:

Դիտարկմանը, թե ի՞նչն է պատճառը, որ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Գրիգորյանների բնակարաններում, տարբեր ընկերություններում, օրինակ, «Տաշիր Գրուպում», բայց մեկ օր չեն մտել Ախոյանների բնակարան, որոնց անունը կապվում է քրեական, կրիմինալ հեղինակությունների հետ հարաբերություններ ունենալու հետ՝ ՆԳՆ խոսնակը պատասխանեց, որ այդ մարդիկ զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով մի քանի անգամ բերվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, սակայն իր տեղեկություններով ոչինչ չի հայտնաբերվել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test