Կառավարությունը պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար անցել է վարկային միջոցներով նախատեսված ծրագրերի բյուջեների կրճատմանը. փող է պետք հայթայթել դեֆիցիտը փակելու համար։
Եվ այսպես, Համաշխարհային բանկը Հայաստանի Կառավարությանը վարկ է հատկացրել պետական հատվածի արդիականացման և այդ նպատակով համապատասխան սարքավորումներ գնելու համար։
Կառավարությունում որոշել են ուրիշ նպատակով վերցրած վարկը ծախսել բոլորովին այլ նպատակի համար։
«Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում» միջոցառմամբ նախատեսված վարկային միջոցները Կառավարությունը նվազեցրել է 18 միլիոն 700 հազար դրամով, էլեկտրոնային կառավարման համակարգերի և սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված վարկային միջոցները՝ 2 միլիարդ 510 միլիոն դրամով։
Արդյունքում, ստացված 2 միլիարդ 528 միլիոն դրամը տեղափոխվել է 2025 թվականի պետական բյուջե՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար։
Նշենք, որ բյուջեում ոչ միայն փող չկա՝ նախատեսված դեֆիցիտի ֆինանսավորման համար, այլ Կառավարությունը նաև ամեն տարի պետական պարտքն է ավելացնում՝ նախատեսված ծրագրերը ֆինանսավորելու համար։
2026 թվականին պետական պարտքը կաճի 749 միլիարդ դրամով։
Դոլարային արտահայտությամբ՝ Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test