Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Պատմության դասագրքեր կարդացեք, եթե կարդալ չգիտեք, ձեններդ կտրեք»․ Գառիկ Դանիելյանը՝ ՀՅԴ-ին մեղադրող ՔՊ-ականներին aravot.am aravot.am

time
«Պատմության դասագրքեր կարդացեք, եթե կարդալ չգիտեք, ձեններդ կտրեք»․ Գառիկ Դանիելյանը՝ ՀՅԴ-ին մեղադրող ՔՊ-ականներին

«Մեր իշխանություն կոչվածները որևէ պատասխանատվության զգացում չունեն։ Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ մոռացության մատնի մեր հերոս նահատակների փառքի ուղին, որ ջնջեն մեր պատմությունն ու հիշողությունը»,- Եռաբլուրում 44-օրյա պատերազմի 5-ամյա տարելիցի օրը, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա՝ այս իշխանությունը աղետներ է բերել, մեր հերոս տղաների ծնողերին տարել զնդաններ՝ պահելով անազատության մեջ։

Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղություն է հաստատվել, Գառնիկ Դանիելյանն այսպես արձագանքեց․ «Հերթական խաբկանքն ու մանիպուլյացիան է։ Սյունիքում էի, տեսել եմ, թե Ադրբեջանն ինչպես է այդ խաղաղությունը պատկերացնում։ Տեսել եմ կրակված փամփուշտների տեղերը, արկերի տեղերը, ինքս էլ էդ կրակոցի ձայները լսել եմ Սյունիքում, Տավուշում։

Ասում են խաղաղություն, այնինչ Ալիևը գրեթե ամեն օր խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ՀՀ-ն ադրբեջանցիներով բնակեցնելու մասին, հայ ազգի՝ հիվանդ լինելու մասին։ Նոր պահանջներ են դնում։ Էդտեղ ի՞նչ կա խաղաղության մասին, մեզ հերթական զիջումների են պատրաստում։ Ինքնիշխանությունից խոսող իշխանությունը պատրաստվում է անկախության հռչակագիր ու Սահմանադրություն փոխել»։

Իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող այն հայտարարություններին, թե որտեղ էր ՀՅԴ-ն պատերազմի օրերին, Գառնիկ Դանիելյանն այսպես արձագանքեց․ «Պատմության դասագրքեր կարդացեք, եթե կարդալ չգիտեք, ձեններդ կտրեք, խեղաթյուրում եք, ավելի վատ ձեզ համար։ Իսկ իրե՞նք որտեղ են եղել, ի՞նչ են արել այս պետության համար բացի ազգային պառակտում մտցնելուց։ Հիմա էլ նույնն են անում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test