Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քաղաքական որևէ էլեմենտ չկա այս պահի դրությամբ, տեղի ունեցածը փետրվարյան դեպքերի շարունակությունն է. Սարգսյան armtimes.com armtimes.com

time
Քաղաքական որևէ էլեմենտ չկա այս պահի դրությամբ, տեղի ունեցածը փետրվարյան դեպքերի շարունակությունն է. Սարգսյան

Քաղաքական որևէ էլեմենտ չկա այս պահի դրությամբ: Քննվող վարկածներից մեկը շարունակում է մնալ այն, որ սպանությունը կարող է կապված լինել ամիսներ առաջ Մերձավանում տեղի ունեցած դեպքի հետ:

Այս մասին խոսելով Մերձավանի կրակոցների դեպքի մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ տեղի ունեցածը փետրվարյան դեպքերի շարունակությունն է:

Սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը: Զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնել էր, որ հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվեց ընտանիքի ընկերը: Միջադեպի հետևանքով զոհված Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը, մանրամասներ էր հայտնել՝ ասելով, որ զինված հարձակմանը նախորդել է կոնֆլիկտ գյուղի տղաների միջև, իսկ տան վրա կատարված զինված հարձակումը նախապես ծրագրված է եղել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test