Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին news.am news.am

time

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Մերձավանում փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո տասնյակից ավելի անգամ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կողմերը հավաքվելու են, պարզեն հարաբերություններ, կանխվել են։ Նարեկ Օհանյանը եւս եղել է ուշադրություն թիրախում»,– ասաց խոսնակը։

ՆԳՆ խոսնակը հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնել Նարեկ Օհանյանի ձերբակալության վերաբերյալ, այդ թվում չհայտնեց՝ արդյոք Օհանյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե ոչ։ Նա հերքեց նաեւ քաղաքական շարժառիթը։

Հարցին՝ արդյոք այս ամիսներին ոստիկանությունը խուզարկել է միջադեպի մասնակից անձանց տները, ՆԳՆ խոսնակը պատասխանեց. «Մի քանի անգամ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով բերվել են ոստիկանության վաղարշախպատի բաժին, սակայն չի հայտնաբերվել ոչինչ»։

Իսկ NEWS.am–ի հարցին ի պատասխան պատգամավորների, նախարարների հարցաքննության վերաբերյալ, Նարեկ Սարգսյանը չպատասխանեց՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ հաստատելով տեղեկությունը։

Նշենք, որ Նարեկ Օհանյանն այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գ. Օհանյան ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, սպանվել էր հենց իր ծննդյան օրը: Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկը Վալոդյա Գրիգորյանի եղբայրն է, որն այժմ տնային կալանքի տակ է, եւ դեպքի գիշերը Գրիգորյանը պատրաստվում էր գնալ եղբոր ծննդյան օրը շնորհավորելու։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Վերջինիս հարազատներից նույնպես կան Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալների թվում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test