Armlur.am-ը տեղեկացավ, որ Վաղարշապատ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խութայանը համայնքի գործարարներին «հավաքել» են Դվին հյուրանոցում: Մենք տեղեկացանք, որ Մեխակյանը պետք է գործարարներին ներկայացնի, թե ինչ պլաններ ունի առաջիկայում քաղաքապետ ընտրվելուց հետո:
Խուդաթյանն ու Մեխայանն արդեն քարոզարշավ են սկսել ու օգտագործելով իրենց լիազորությունները մարդկանց ներկայացնում են, թե ինչ կանեն, եթե ընտրվեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մեխակյանը քողարկված քարոզարշավ է իրականացնում Էջմիածնում: Օրինակ՝ Սեպտեմբերի 20-ին նա այցելել էր անգամ Զվարթնոց թաղամասի բակ, որը տարիներ շարունակ «անտեսված» թաղամաս է եղել: Այդպես նա տարբեր շենքերի բակերում հանդիպումներ է ունենում, թեեւ դեռ քարոզարշավը չի սկսվել:
Մեխակյանի առջև խնդիր է դրված. նոյեմբերի 16-ին ամեն գնով ընտրվել Վաղարշապատի համայնքապետ:
Քնար Մանուկյան
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test