«Ես հաճախ եմ կրկնում, որ իմ առաքելությունը Ղազախստանի անվտանգության ապահովումն ու նրա անկախության ամրապնդումն է այս բարդ ժամանակահատվածում»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառնալով՝ երկրի գիտա-կրթական զարգացման հարցերով խորհրդակցության մասնակիցներին ասել է Կասիմ Ժոմարթ Տոկաևը:
Նյու-Յորքում նա առաջին անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Այդ կապակցությամբ մամուլն ուշադրություն է դարձել Ուկրաինայի նախագահի հայտարարությանը, որ կցանկանար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Ղազախստանում:
Տոկաևը Զելենսկու ցանկությունը սկզբունքորեն չի մերժել, բայց նախապես իրեն ապահովագրել է պատասխանատվությունից: Նրա մեկնաբանությամբ, Ղազախստանի «միջնորդության մասին վաղ է խոսել», Աստանան կարող է հարթակ տրամադրել և ապահովել բանակցությունների տեխնիկական կազմակերպումը: Տոկաևն, ընսմին, հատուկ շեշտել է, որ Ղազախստանը «կոնֆլիկտի կողմ չէ»:
Այս ֆոնին Ղազախստանի նախագահի աշխատակազմը հայտնել է սեպտեմբերի 26-ին կայացած՝ Տոկաև-Պուտին հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել են «նաև տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հետ կապված հարցեր»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մինչեւ տարեվերջ Ղազախստանի նախագահը պետական այց կկատարի Մոսկվա:
Տպավորություն է, որ Ղազախստանում Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպումն ամենեւին էլ Ուկրաինայի նախագահի «երևակայությունը չէ»: Զելենսկու հայտարարությամբ նույնիսկ Բաքվի իշխանական minval.az-ն է հետաքրքրվել՝ հարցազրույցի հրավիրելով ղազախստանցի փորձագետ Ռուսլամ Տուկուչբաևին:
Վերջինս, ի դեպ, հիմնականում կրկնելով նախագահ Տոկաևին, չափազանց կարևոր դիտարկում է արել: Ըստ նրա, Ղազախստանի հանրային կարծիքը դեմ է ռուս-ուկրաինական հակամարտությանը «որևէ ձևով պաշտոնական Աստանայի ներգրավմանը, մանավանդ որ լրջագույն խնդիր է Զելենսկու անվտանգության երաշախավորումը»: Ղազախստանցի փորձագետը փաստացի կասկածել է Ռուսաստանի անկեղծությանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test