Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Յոթուկես տարվա երկրի ղեկավար է կուսակցական փոխնախագահների մակարդակն էլ չունի hraparak.am hraparak.am

time
Յոթուկես տարվա երկրի ղեկավար է կուսակցական փոխնախագահների մակարդակն էլ չունի

Ընդունված խոսք է, որ խելացի մարդը չպետք է վիճաբանի անխելքի հետ: Իսկ Մերձավոր Արևելքի իմաստուններից (պարսիկ մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ) Օմար Խայամն (1048-1131) ասել է, որ խելացին այն անձը չէ, ով ինչ-որ բան է ապացուցել: Այլ նա է, ով իմանալով ճշմարտությունը, վիճաբանության մեջ չի մտել: Ըստ այդմ, ՀՀ նախկին երեք նախագահներն էլ խելացի քայլ են կատարել՝ հրաժարվելով ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի վիճաբանության հրավերից:

Բայց վերջինս համառորեն շարունակում է երեք նախկին նախագահներին հրավիրել բանավեճի: Որովհետև վերջին յոթուկես տարում սովորել է, որ իր կամքն «օրենք» է, և այն պարտադիր պետք է կատարվի: Նման մտայնության մեղավորը, որքան էլ դա տհաճ լինի խոստովանելը, մեր հասարակությունն է: Կամ, ավելի ճիշտ, հասարակության բարոյապես մերժելի հատվածը, ով այսօր ինքնանույնականանում է որպես քաղաքական էլիտա կամ դրա աջակիցը: Ու նշանակություն չունի, որ դրանք հիմնականում հավաքված են ՔՊԿ կոչված կառույցում կամ դրա շուրջը: Դրանք, ի վերո, ծնվել ու հասակ են առել հայկական միջավայրում, դաստիարակվել նույն այդ միջավայրում:

Բայց կարծում եմ, որ ընդհանրական պատճառաբանությունից բացի կան նաև անհատական գործոններ: ՀՀ առաջին նախագահը տարիքի բերումով չի ընդունի հրավերը՝ եթե այլ պատճառ էլ չլիներ: Երկրորդ նախագահն ատում է իրեն, ու ինչ պետք է պատահի, որ իր հետ նույն սեղանի շուրջը նստի: Իր հետ նույն սեղանի շուրջը չի նստի նաև երրորդ նախագահը, սակայն ոչ թե այն պատճառով, որ ինքն էլ է ատում Նիկոլին: Վերջինս մի անգամ արդեն փորձել է նստել ու պարտվել է՝ հիշենք 2018-ի ապրիլյան հանդիպումը:

Ու, բնականաբար, չի ցանկանա հայտնվել միևնույն իրավիճակում: Հաշվի առնելով, որ բարոյական կարմիր գծեր չպահպանող, պոպուլիստ անձի հետ ինքը չի կարող որևէ քննարկում անել: Կարող են լինել նաև այլ շարժառիթներ, բայց կարծում եմ, որ ասվածը հիմնականներն են: Առկա է ևս մեկ այլ գործոն, որ կարելի է ընդհանուր համարել բոլոր երեքի առումով: «Հարբեցող ծաղրածուի» (բնորոշումը, հիշենք, Նիկոլի կիրթ ու կառուցողական գործընկերոջ կողմից է) հետ լուրջ մարդիկ բանավիճել ուղղակի չեն կարող:

Որովհետև դա կնշանակի իջնել վերջինիս մակարդակին: Դա, ի դեպ, իր խոսքում ասել է նաև ՀՀ երրորդ նախագահը: Կատարենք մեջբերում նրանից՝ երկու այլ իմաստուների հեղինակությամբ: «Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն: «Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». Ալբերտ Էյնշտեյն»։

Դա բնական է՝ նրանք տարեկիցներ են, նույնիսկ նույն ամսին ծնված: Բայց Նիկոլը հիմար չէ, որպեսզի համաձայնվի բանավիճել նրա հետ: Որովհետև վերջինս իր գիտելիքներով ու խոսքի տրամաբանությամբ բմբլահան կանի իրեն ու կտա քամուն: Ու իր անզոփւսպ խառնվծքն ու կեղծ փաստարկները չեն կարող ծառայություն մատուցել իրեն:

Ու այդ պատճառով էլ խուսափում է Աշոտյանի հետ բանավիճելուց: Իսկ նրա վեցնոցներից մեկը՝ արդեն մոռացել եմ, թե ով էր, որպես դրա պատճառ էր ներկայացրել Նիկոլի ու Աշոտյանի կարգավիճակային տարբերությունը: Հիշում եք, չէ՞, ժամանակին Նիկոլը նույն հնարը բանեցրեց ՌԴ ԱԳՆ-ի խոսնակ Զախարովայի առումով: Ու խուսափեց տիկնոջ հետ հեռակա կարգով բանավիճելուց՝ դա հանձնարարելով Ալենին, ով դա կատարում էր, ինչպես տեսնում էինք, մեծ եռանդով: Ի դեպ, օրերս Մոսկվա մեկնած «մեծարգոյին» օդանավակայանում դիմավորեց ոչ թե ՌԴ վարչապետը կամ կամ գոնե ԱԳ նախարարը, այլ վերջինիս տեղակալը: Չնայած չենք կարող չարձանագրել, որ փոխնախարարը շատ ավելի բարձր պաշտոն է, քան նախարարության խոսնակը:

ՀԳ. Վերջերս Աշոտյանին միացել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով արդեն որերորդ անգամ Նիկոլին առաջարկում է բանավիճել իր հետ ու պատասխան չի ստանում: Կարծում եմ, որ պատճառը նույնն է, ինչ Աշոտյանի դեպքում: Ինչը նշանակում է, որ յոթուկես տարվա երկրի ղեկավարը չունի նույնիսկ կուսակցական փոխնախագահների մակարդակը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test