Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չաբահարից Հայաստան, ապա Սև ծով տրանսպորտային ուղին գործարկելու առումով Հայաստանի ու Իրանի միջև փոխադարձ ընկալում և պայմանավորվածություն կա․ Սոբհանի tert.am tert.am

time
Չաբահարից Հայաստան, ապա Սև ծով տրանսպորտային ուղին գործարկելու առումով Հայաստանի ու Իրանի միջև փոխադարձ ընկալում և պայմանավորվածություն կա․ Սոբհանի

Չաբահարից Հայաստան, ապա Սև ծով, նաև Պարսից ծոցից դեպի Օման ծով տրանսպորտային ուղին գործարկելու առումով Հայաստանի ու Իրանի միջեւ փոխադարձ ընկալում և պայմանավորվածություն կա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26–ին, իր հրաժեշտի ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք Բարզավանից Նորդուզ արագընթաց ճանապարհ ենք կառուցում։ Իսկ հայկական կողմում Ագարակից Քաջարան 32 կմ–անոց ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերությունը, որը ժամանակից շուտ կավարտի աշխատանքը։

Դրանից հետո արդեն գալիս է Քաջարանի 7,5 կմ–անոց թունելը, որը շատ շուտով մրցույթի հաղթողները կհայտարարվեն, և սահմանված ժամկետում թունելի շինարարությունը կավարտվի։

Քաջարանի թունելից հետո 63–կմանոց ճանապարհն է գալիս, որի համար մրցույթ հայտարարված չէ։ Հետագայում մրցույթներ կլինեն։

ՀՀ կառավարությունը հետաքրքրված է այս ճանապարհը կառուցելու հարցում՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավելով ֆինանսական միջոցներ։ Ես համոզված եմ, որ այդ ճանապարհ կառուցելուց հետո փոխադրումների ոլորտում երկու երկրների միջեւ մեծ հեղափոխություն կլինի, հոսքերը կմեծանան։ Դա հնարավորություն կտա կապ հաստատել Իրանից Սեւ ծով, նաեւ Չաբահար նավահանգստի, Պարսից ծոցի միջեւ»,– ընդգծեց դեսպանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test