Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ով աչք ունի՝ թող տեսնի, ով ականջ ունի՝ թող լսի, ով ուղեղ ունի՝ թող մտածի hraparak.am hraparak.am

time
Ով աչք ունի՝ թող տեսնի, ով ականջ ունի՝ թող լսի, ով ուղեղ ունի՝ թող մտածի

Հայկական տեղեկատվական տիրույթում գործող թուրքամետ և իբր խաղաղասեր, ադրբեջանասեր սազանդարները շատ են գրգռվել իրենց տիրոջ՝ Ալիևի խոսքերից, թե իբր «Ադրբեջանը պատրաստ է փոխադարձաբար ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

1․ Ալիևը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ռազմավարական հատվածներում, ինչպես նաև Հայաստանի սահմանի ու ժամանակավորապես օկուպացված Արցախի հատման կետերում։

2․ Ալիևը պահանջում է (կան հիմնավոր կասկածներ, որ արդեն ստացել է համաձայնություն) Հայաստանի հարավի դեսուվերենիզացիայի, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցք` Սյունիքով»։

3․ Օտար, կիսաքոչվոր թյուրքախոս ցեղերի առաջնորդ Ալիևը բացահայտ անվանում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» և պահանջում ստեղծել պայմաններ, որպեսզի հարյուր հազարավոր իր ցեղակիցներ բնակեցվեն Հայաստանում։

4․ Ալիևը չի ճանաչում Հայաստանը՝ այն սահմաններով, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։

5․ Ալիևը պահանջում է Հայաստանի սահմանների վերանայում՝ կեղծ «դելիմիտացիայի» և «դեմարկացիայի» անվան տակ։

6․ Ալիևը ոչնչացնում է Արցախի և Նախիջևանի բնիկ հայկական տարածքներում հայկական ժառանգությունը։

7․ Ալիևը հայերի ցեղասպանությունն Արցախում և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը Ադրբեջան կոչվող տարածքում ներկայացնում է որպես «պատմական հաղթանակ»։

8․ Ալիևը չի ճանաչում որևէ պայմանագիր և պնդում է, թե միջազգային իրավունքը լեգիտիմ ուժ չունի, գործում է միայն ուժի գործոնը։

9․ Ալիևը Հայաստանի մայրաքաղաքը՝ հին հայկական քաղաք Երևանը, հայտարարում է «Ադրբեջանի պատմական ժառանգություն»։ (Այն քոչվոր խումբը, որը մեր տարածաշրջանում հայտնվել է ընդամենը մի քանի դար առաջ, բացում է իր կեղտոտ բերանը հայկական պատմական ժառանգության վրա)։

10․ Ալիևը մեծացնում է իր երկրի ռազմական բյուջեն, որպեսզի Հայաստանը մշտապես պահի ռազմական էսկալացիայի շանտաժի տակ (իր իսկ խոսքով)։ Եվ այս ամենը այն պայմաններում, երբ փաշինյանական իշխանությունը կրճատում է Հայաստանի ռազմական բյուջեն։

Իրականում Ալիևի ստերի ու մանիպուլյացիաների ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց ժամանակս խնայում եմ` ակնհայտ փաստերը թվարկելու համար։

Այսպիսով... Ով աչքեր ունի՝ թող տեսնի, ով ականջներ ունի՝ թող լսի, ով հիշողություն ունի՝ թող հիշի, իսկ ով ուղեղ ունի՝ թող մտածի։

Արման Աբովյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test