Հայաստանում ԻԻՀ լիազոր եւ արտակարգ դեսպան Մեհդի Սոբհանին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունն ավարտելու մասին։
«Հայաստանում հաջորդ դեսպանն արդեն հայտնի է։Նա Իրանի արտգործնախարարության փորձառու դիվանագետներից է»,-ասաց պարոն Սոբհանին։
ԻԻՀ դեսպանը շեշտեց, որ Հայաստանն ու Իրանը բնական դաշնակիցներ են, իսկ Հայաստան-Իրան փոխհարաբերությունները շատ հատուկ եւ ոչ մի երրորդ կողմ չի կարող ազդեցություն ունենալ երկու բարեկամ երկրների միջեւ փոխհարաբերություններում։ Իսկ թե Իրան-Հայաստան փոխհարաբերությունների ինչպիսի զարգացում է տեսնում, ասաց, որ պետք է ավելի բարձր մակարդակներում դիտարկել այդ փոխհարաբերությունները ու կենտրոնանալ դրանց իրականացման վրա։
«Հրապարակի» հարցին, արդյո՞ք դեսպանն ակնարկում է երկու երկրների միջեւ լայնածավալ դաշնակցային փաստաթղթի ստորագրման մասին, Սոբհանին ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test