Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռազմական բյուջեն նվազեցնելու որոշումը ընդդիմությունը Բաքվի պահանջի հետ է կապում, իշխանությունը՝ ՀՀ շահի azatutyun.am azatutyun.am

time
Ռազմական բյուջեն նվազեցնելու որոշումը ընդդիմությունը Բաքվի պահանջի հետ է կապում, իշխանությունը՝ ՀՀ շահի

Թեև հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը մտադիր է ավելի քան 15 տոկոսով կրճատել ռազմական բյուջեն, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր պնդեց՝ դա բանակի բարեփոխումների վրա չի ազդի:«Ամենից կարևորը, որ որևէ մեկնարկած բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու, և դա ընթացս իր տրամաբանական ավարտին հասնելու է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

2026 թվականի բյուջեի նախագծով, որ դեռ պետք է հաստատվի խորհրդարանում, Պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 563 միլիարդ դրամ՝ մոտ 1․5 միլիարդ դոլար։ Դա այս տարվանից պակաս է շուրջ 265 միլիոն դոլարով։ Եթե գումարը կրճատվում է, ինչպե՞ս է բարեփոխումների ծավալը մնալու անփոփոխ, հնարավո՞ր է՝ նվազեն ռազմական գնումները՝ փոխնախարարը չհստակեցրեց: Այս հարցերն անպատասխան թողեց նաև ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բյուջեի քննարկման ժամանակ ես շատ-շատ եմ խոսելու և հիմնավորված կասեմ, թե ձեր պատկերացումներն այդքան էլ չեն համապատասխանում այդ թվերի տրամաբանությանը», - նշեց նա:44-օրյա պատերազմից ի վեր պաշտպանական կարիքների համար հատկացումներն ամեն տարի ավելացել են: Կտրուկ էր աճը հատկապես անցած տարի՝ մոտ 20 տոկոսով, ինչը հարուցել էր Ադրբեջանի դժգոհությունը: Բաքվից անգամ խոսում էին Հայաստանի ապառազմականացման անհրաժեշտության մասին՝ պնդելով, թե Հայաստանի ռազմական ծախսերը «վտանգավոր են» Ադրբեջանի համար:

Բյուջեն կրճատելու կառավարության որոշումն, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով, ուղիղ կապ ունի Ադրբեջանի այդ պահանջի հետ. «Չի կարելի մտնել սենյակ և գետաձիին չտեսնել: Իհարկե, այդ բյուջեն այս մասով բացառապես ադրբեջանական պարտադրանքի իրականացում է: Նույնիսկ սեփական խոսքերից է հրաժարվել, ասում է՝ «չի լինի էական աճ», հիմա մենք տեսնում ենք, որ կա էական կրճատում: Հիմա սա համեմատում ենք Ալիևի հոխորտանքների հետ, ո՞նց կարելի է ասել՝ պատահաբար համընկավ այս ամեն ինչը, չի լինում այդպիսի բան»:Բաքվի պահանջով բյուջեն կրճատելու ընդդիմության մեղադրանքներին այսօր հակադարձեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը. «Որևիցե մեկի կողմից ա) պահանջ չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել, և դրանից ելնելով նման որոշում է կայացվել, երկրորդը՝ բոլոր որոշումները, ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի շահերից: Մենք նույնիսկ համազգեստն ենք փոխելու»:Ռազմական ծախսերը կրճատելու մասին Կառավարությունում սկսեցին խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո:

Իշխանությունից հիմնավորում են՝ հաստատված է խաղաղություն, և ռազմական ծախսերը նվազեցնելու մի պատճառ էլ դա է: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իշխանության ցանկացած որոշում, այդ թվում՝ սա, բխում է Հայաստանի շահերից:

«Օպտիմալացումը և ինչ-որ չափ տեղափոխելը որևիցե նշանակություն չունի: Իրենք շատ բան են ասում, այսինքն՝ ի՞նչ, իրենք ենթադրո՞ւմ են, որ մենք պետք է մեր բյուջեն այնքան մեծացնենք, որ նավթ ու գազ ունեցող Ադրբեջանի կամ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի... ամբողջ բյուջեն էլ տրամադրենք....դրա մասին չէ, պարտադիր չէ՝ դու շատ ծախսես, պարտադիր է՝ արդյունավետ ծախսես», - նշեց Սիմոնյանը:Ընդդիմադիր պատգամավորին իշխանականների բացատրությունները չեն համոզում. Արթուր Խաչատրյանն ասում է՝ իշխանությունը Ադրբեջանի բոլո պահանջները բավարարում է, բայց դրանք ներկայացնում որպես սեփական նախաձեռնություն՝ ի շահ Հայաստանի:«Իրականությունն այն է, որ Ալիևը հոխորտացել է, բազմաթիվ անգամ սպառնացել է, որ չի հանդուրժի Հայաստանի ռազմական պոտենցիալի աճ, հայտարարել է, որ Հայաստանում «միլիտարիզացիան» այպես կոչված, չնայած միլիտարիզացիա չկա, Հայաստանը վերականգնում է իր կորցրած պոտենցիալը, «խաղաղության մեծագույն խոչընդոտներից մեկն է», և Նիկոլ Փաշինյանը, որն անցյալ ամիս կամ մի քանի շաբաթ առաջ խոսում էր ռազմական բյուջեի էական աճ չլինելու մասին, հիմա ներկայացնում է պաշտպանական բյուջե, որը նվազել է: Ակնհայտ է, որ ինչքան էլ այս մարդիկ փորձեն իրենց այս զիջումը փաթեթավորել «Իրական Հայաստան», Չորրորդ հանրապետություն, թե ինչ ցնդաբանությամբ, սա Ադրբեջանի հրամանի կատարում է», - համոզված է պատգամավոր Խաչատրյանը:Ի տաբերություն Հայաստանի՝ մոտ երեք անգամ ավելի ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանը հաջորդ տարի ևս կավելացնի ռազմական ծախսերը: Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ 2026-ին ռազմական հատկացումները պետական բյուջեի ծախսային մասի 21 տոկոսը կկազմեն:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test