Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սա մեկ անձի ձեռքի գործ չէ. ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն հայտնի սպանության հետ hraparak.am hraparak.am

time
Սա մեկ անձի ձեռքի գործ չէ. ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն հայտնի սպանության հետ

«Հրապարակի» զրուցակիցը «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է:

- Տեղեկություններ առանձնապես չունեմ, այն է, ինչ բոլորը գիտեն: Հուսով ենք, որ իրավապահները կգործեն և արդար ընթացքի արդյունքում մեղավորները կբացահայտվեն: Շատ կարևոր է, որ ոչ միայն սպանություն կատարող անձը բացահայտվի, այլև` կազմակերպիչների շրջանակը, պատվիրատուները.... ես կարծում եմ, որ բացի մարդասպան ստահակից, կան նաև անձինք, ովքեր այս ամենը կազմակերպել են:

- Այսինքն` Դուք ևս այն կարծիքն եք, որ վարձու մարդասպան է եղել տվյալ անձը, սակայն իրավապահները փորձում են տպավորություն ստեղծել, թե ոմն Նարեկ Օհանյանն է մարդասպանը:

- Չեմ կարող պնդել, վարձու մարդասպա՞ն է եղել, թե՞ ոչ, չեմ կարող նաև ասել, թե ինչ մոտիվներ է ունեցել մարդասպանը, սակայն իմ ենթադրությունն այն է, որ սա մեկ անձի կողմից իրականացրած հանցագործություն չէ, այստեղ այլ մարդիկ էլ կան: Վալոդյան որևէ մեկի հետ, որևէ անձնական խնդիր չի ունեցել, անգամ տարաձայնություններ չի ունեցել, ես բացառում եմ, որ ինչ-որ մեկը անձնական հարց է ունեցել Վալոդյայի հետ:

- Իսկ փետրվարին տեղի ունեցած հայտնի սպանությունը, որ կապում են Վոլոդյա Գրիգորյանի եղբոր հետ և պնդում, որ տեղի ունեցածը վենդետա է:

- Ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն այդ սպանության հետ, անմտություն է այն վարկածը, որ վենդետա է տեղի ունեցել: Նրանք ոչ մի կապ չունեն այդ սպանության հետ: Եթե այդ մարդիկ ոչ մի կապ չունեն այդ սպանության հետ, որտե՞ղ է վենդետայի տրամաբանությունը: Ինչ վերաբերում է կասկածյալին, ես նրան չեմ ճանաչում, չեմ կարող ոչինչ ասել նրա մասին:

- Իրավապահները ասում են, որ իրեղեն ապացույցներ են գտել, ի՞նչ եք կարծում` մարդասպանն իսկապե՞ս այդքան միամիտ ու փնթի էր, որ իրեղեն ապացույցները չվերացներ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե որքան «մաքուր» է աշխատել ու ոչ մի հետք չի թողել սպանության վայրում:

- Դժվար է ինչ-որ բան ասելը, հուսանք իրավապահները կկատարեն պատշաճ աշխատանք և ամեն ինչ կներկայացնեն հանրությանը:

- Ո՞վ է փոխարինելու Վալոդյա Գրիգորյանին: Ի՞նչ է ասում օրենքն այս մասով: Կուսակցությունում քննարկե՞լ եք այս հարցը:

- Օրենքը 14 օր ժամանակ է տալիս: Մեզ համար ծանր ու անձնական ողբերգություն է տեղի ունեցել: Այդ ընթացքում կքննարկենք, կհասկանանք: Փաստն այն է, որ Վալոդյայի սկսած աշխատանքը մենք միանշանակ շարունակելու ենք: Նրա բոլոր մտքերը, երեզանքները և գաղափարները իրականացնելու ենք: Անելու ենք առավելագույնը....

- ՔՊ-ն սովորություն ունի համայնքերում իշխանություն զավթելու: Հնարավո՞ր է Փարաքարում էլ հաջողվի նրանց, վստա՞հ եք, որ դավաճաններ չեն հայտնվի ավագանիում:

- Նման մտահոգություն չունենք: Մեր թիմը մեծամասնություն է ավագանիում: Համայնքապետը լինելու է ավագանու կազմից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test