Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության որոշակի նվազումը դրական տենդենց է:
«Ուշագրավ է՝ Մոսկվայում ՀՀ վարչապետը հայտարարեց՝ ՀՀ-ն կորոշի, թե ինչպիսի ատոմային էներգետիկա է ցանկանում ունենալ ապագայում: Սա աննախադեպ մի բան է, որ ՀՀ ղեկավարը հայտարարում է՝ հետ կգա Հայաստան ու կորոշի: Նախկինում երբեք նման բան չէր եղել․ սա ինքնիշխանության դրսևորում էր: Նախկինում ՀՀ ղեկավարներին Մոսկվայում թելադրում էին, թե ինչ որոշում պետք է կայացնեն»,- ասում է նա:
Ղևոնդյանը կարծում է, որ Թրամփի ուղու դեպքում ՌԴ-ի հետաքրքրությունն ակնհայտ է:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է Ալիևը շարունակում կիրառել «Զանգեզուրի միջանցք» տերմինը, զրուցակիցը նկատում է. «Անկախ նրանից, թե ինչպես ադրբեջանցիները կանցնեն Նախիջևան, նույնիսկ եթե դա չլինի Սյունիքով, բայց Հայաստանը հատի, ներքին և արտաքին լսարանի համար նրանք դա կոչելու են «Զանգեզուրի միջանցք»: Ալիևը կասի՝ «Զանգեզուրի միջանցք», Լուսնի, Մարսի, թե Յուպիտերի միջանցք, իր խնդիրն է: Փաստն այն է, որ ճանապարհը գործելու է ՀՀ իրավազորության ներքո»:
Քաղաքագետը համոզմունք ունի՝ Ալիևը խոսում է, որ հայկական ընդդիմադիր դաշտը վերցնի, օգտագործի այդ խոսույթը, որ հետո ադրբեջանական կողմը բանակցությունների ժամանակ ճնշում գործադրի ՀՀ-ի վրա:
Ղևոնդյանը կողմ է ՀՀ Սահմանադրության փոփոխությանը: Նա կարծում է, որ դա պետք է արվեր ավելի վաղ:
Վերջինս չի բացառում, որ Խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2026 թվականի ընտրությունները:
Դիտարկմանը՝ իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե Արարատ սարի պատկերը սահմանային կնիքից հանելը նպատակ է հետապնդում պատմությունը մոռացության տալու, Ղևոնդյանն ասում է՝ ընդդիմության մի հատված ցանկացած առիթ և իրադարձություն օգտագործում է, որ իշխանություններին մեղադրի:
«Եթե մենք ուզում ենք բացել Հայաստան-Թուրքիա սահմանը և նրանց անձնագրերի մեջ Արարատի պատկերով կնիք դնենք, ապա սա կարող է որոշակի անհանգստություն բերել այդ մարդկանց շրջանում: Ինչպես, օրինակ, մեզ համար անհանգստություն կարող է լինել, որ իրենց կնիքի վրա էլ լինեն Թալեաթի, Էնվերի պատկերները»,- նկատում է նա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test