Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ուրախ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները հասկացան՝ սա Նիկոլի դեմ է, ոչ թե իրենց»․ Աննա Մկրտչյան aravot.am aravot.am

time
«Ուրախ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները հասկացան՝ սա Նիկոլի դեմ է, ոչ թե իրենց»․ Աննա Մկրտչյան

«Այս շենքում ՔՊ-ականների կողմից փորձ է արվել, որ այս դահլիճում չլինի նախագիծը, որը քննարկվում է։ Ինքնիրավչություն արել են․ ներկա գտնվելու անձանց թվաքանկը կրճատել են իրենց ցանկությամբ։ Հասկացեք՝ սրանց վախը, որ այս շենքում քննարկվում է հայտարարություն, որտեղ հիշատակվում է Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ կոնկրետ քայլեր»,-Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը՝ Աննա Մկրտչյանն ասաց․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ միանում են։ Դրանից կարելի է հետևություն անել՝ մինչև այս չէին միացել։ Ուրախ եմ, որ միացան։ Միացել, չեն միացել դիսկուրսն իրենց շուրթերով գտավ հանգուցալուծում։ Ուրախ եմ, որ այս անվստահություն հայտնելու նախագծի լսումները բերեցին նրան, որ միասնականություն ու կոնսենսուս առաջին քայլով հաստատվեց։ Ուրախ եմ, որ նաև Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները հասկացան, որ սա Նիկոլի դեմ է, ոչ թե իրենց։ Ուրախ եմ, որ պատրաստ եղան միասնականության մասը կազմել, հասկանալ, որ սա ՀՀԿ-ի կամ «Պատիվ ունեմի» հարցը չէ, այլ ծանր քաղաքական պատասխանատվություն է, որը վերցրել ենք մեր ուսերին, որովհետև ԱԺ գալուց առաջ հայտարարել ենք՝ չենք գալիս պատգամավոր աշխատելու, այլ ուղղակի սրանց հեռացնելու։

Աննա Մկրտչյանն ասաց, որ երբեք էլ հույս չի ունեցել, որ ՔՊ-ականները գիտակցության են գալու։ Ըստ նրա՝ հասարակության հակազդեցությունը նրանց պետք է պոկի իր բնորոշմամբ դավաճանական խմբակից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test