Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Նյու-Յորք: Այդ մասին նա տեղեկացրալ է անձամբ՝ հրապարակելով նաև օդանավի սրահից կարճ տեսագրություն:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար ավելի վաղ Նյու-Յորք է մեկնել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որի մասին տեղեկատվությունը չափազանց սուղ է:
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ու թե կարելի է ասել, որ նա ընդհանուր առմամբ հաստատել է խաղաղության օրակարգին հանձնառությունը, բայց թույլ է տվել որոշակի ձևակերպումներ, որ «խախտում են օգոստոսի 8-ի համաձայնությունների քաղաքական ստատուս-քվոն»:
Եթե հակիրճ ասվի, ապա Ալիևը փորձել է միջազգային տպավորություն ստեղծել, որ նախ գործընթացի նախաձեռնությունը «բացառապես ադրբեջանական է», ապա բավական թափանցիկ ակնարկել, որ «խաղաղությունը Հայաստանին պարտադրվել է»: Ալիևը նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից դարձյալ հնչեցրել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը:
Հայաստանի վարչապետի Նյու-Յորք մեկնելու ծրագրի մասին նախապես պաշտոնական տեղեկություն չի տարածվել: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու կամ Նյու-Յորքում շատ ավելի կարևոր հարցեր քննարկելու որոշում կայացրել է Իլհամ Ալիևի ելույթից հետո:
Ծրագրվո՞ւմ է ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում Հայաստանի վարչապետի ելույթը: Ըստ երևույթին, դա հնարավորություն է, որպեսզի նա ցրի Ալիևի ելույթից տպավորությունը և հավասարակշռի խաղաղության գործընթացի քաղաքական ստատուս-քվոն:
Առկա իրավիճակում դա, գուցե, այնքան ակտուալ չդիտարկվի, բայց պետք է ելնել նրանից, որ բուն գործընթացը պայմանագրի ստորագրմամբ ոչ թե ավարտվելու, այլ սկսվելու է: Եվ չի կարելի հնարավորություն տալ, որպեսզի Ալիևը իրեն վերագրի «կամք թելադրողի լեգիտիմ իրավասություն»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test