Այս պահին իրավապահները խուզարկում են 7 ամիս առաջ Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եզբոր Նարեկ Օհանյանի տունը։ Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով Նարեկ Օհանյանը կասկածյալ է։
Փոխոտիկանապետ Վարդան Վարդանյանը հայտնել է, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը միջանձնային հարաբերությունների հետ է կապված, փետրվարյան դեպքերի շարունակությունն է։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Նարեկ Օհանյանը այս պահին ձերբակալված է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ինչպես հայտնի է, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին սպանեցին սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում:
Ի՞նչ էր անում Վալոդյա Գրիգորյանը նոր կառուցվող առանձնատանը կեսգիշերին՝ 23:50-ի սահմաններում Ընտանիքի անդամները «Ժողովուրդ» օրաթերթին դեպքի օրը պատմեցին, որ միայն օրվա վերջում էր նա հասցնում գնալ նոր տան վերանորոգման աշխատանքներին հետեւելու, եւ այդ օրը բացառություն չէր. հաճախ էր գնում, կամ ամեն օր: Սակայն համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանը սպասել է ժամը 12:00-ին, որպեսզի գնա եղբոր՝ Պայքար Գրիգորյանի ծնունդը շնորհավորելու: Բայց հնչել են դավադիր կրակոցները, ու նա չի հասցրել գնալ տնային կալանքի տակ գտնվող եղբոր մոտ: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանը՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, սպանվել էր հենց իր ծննդյան օրը: Եվ հիմա համայնքում խոսում են, թե մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը:
Անձնական վրեժխնդրությո՞ւն, թե՞ պատահականություն Նշենք, որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։ «Ժողովուրդ» օրաթերթը Փարաքար խոշորացված համայնքում նկատեց եւ նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը: Իսկ ինչ վերաբերում է Վալոդյա Գրիգորյանին ուղղված կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանին, ապա նրա եղբոր տղաները՝ Արթուր Գալստյանը, Մարզպետ Գալստյանն ու Սեւակ Գալստյանը եւս 7 ամիս առաջ Մերաձավանում հնչած կրակոցների գործով մեղադրյալի աթոռին են։ Համայնքում լուրեր են պտտվում, որ Գրիգորյանի եւ ոստիկանի սպանության գործով արդեն իրավապահների տեսադաշտում կասկածյալ կա։ Բայց փաստ է, որ իրավապահները մինչ օրս սպանություն կատարողին չեն հայտնաբերել. փնտրում են ու փնտրում»։
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test