Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տեր-Պետրոսյանը իր տեղը կունենա մոնղոլ-թաթարական առաջնորդների՝ Քոչարյանի և Սարգսյանի կողքին. Ռուբինյան armtimes.com armtimes.com

time
Տեր-Պետրոսյանը իր տեղը կունենա մոնղոլ-թաթարական առաջնորդների՝ Քոչարյանի և Սարգսյանի կողքին. Ռուբինյան

«Ես հակընդդեմ առաջարկ ունեմ․ առաջարկում եմ, որպեսզի Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից որպես երկար տարիներ ՀՀ-ն կեղեքած կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ, ղեկավարներ և նաև ընտրակեղծարարներ»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ընդդիմությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որին զուգահեռաբար ցուցարարներ են միացել նաև դրսից՝ պահանջելով, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հեռանա:

Ռուբինյանը այդ համատեքստում նաև նկատեց. «Առաջարկում եմ, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը ինքնալուծարվի, որովհետև դա մի կուսակցություն է, որն իր 004 շրջաբերականով ֆիքսել է, որ իր նպատակն է ՀՀ անկախությունից հրաժարվելը»:

Լրագրողի դիտարկմանը, թե այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ կհեռանա, Ռուբինյանն արձագանքեց. «Մենք կհեռանանք իշխանությունից այն ժամանակ, երբ ժողովուրդը կասի, որ այլևս չի ուզում, որ մենք լինենք իշխանություն․ դրա մեխանիզմը հայտնի է․ դա ընտրություններն են»:

Մեկ այլ լրագրողի հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը իր պատվավոր տեղը կունենա դավաճանների շարքում, Ռուբինյանը պատասխանեց. «Ես էլ ասում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր պատվավոր տեղը կունենա մոնղոլ-թաթարական արշավանքների հրամանատարներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողքին, որովհետև նրանց պես ընտրակեղծարար է և նրանց պես մեղադրեց Հայաստանին Ադրբեջանի դեմ պատերազմ հայտարարելու համար»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test