Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Նիկոլը կամ բունկերում է, կամ փողոցում գրոհի է անցնում»․ Սամվել Նիկոյան aravot.am aravot.am

time
«Նիկոլը կամ բունկերում է, կամ փողոցում գրոհի է անցնում»․ Սամվել Նիկոյան

«Արդյունք լինելու համար պիտի պայքարես։ Տանը նստած որևէ արդյունք լինել չի կարող։ Ընդդիմությունը գործնական որևէ քայլ չարեց, օրակարգ չթելադրեց, փողոցը զիջեց Նիկոլին»,- լրագրողների հարցին՝ ընդդիմությունը բազմիցս ձախողել է, որքանո՞վ է հավանական, որ հիմա կհաջողի, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին, այսպես պատասխանեց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակում ենք հայտնվել, քանի որ ընդդիմությունը փողոցը զիջել էր Նիկոլ Փաշինյանին․ «Նիկոլը կամ բունկերում է, կամ փողոցում գրոհի է անցնում։ Նիկոլի թելադրած օրակարգը ամենավտանգավոր, ազգակործանն է։ Ինքը ոտնձգություն է անում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և սրբազանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում, եկեղեցու նկատմամբ կեղտոտ քայլեր է իրականացնում։ Բազմաթիվ ազնիվ հայ տղերք են կալանավորված։ Դա հետևանք է այն ամենի, որ փողոցը մենք զիջեցինք Նիկոլին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test