Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սեփական բանակը կերակրել չցանկացող ժողովուրդը ստիպված է լինելու կերակրել օտարինը hraparak.am hraparak.am

time
Սեփական բանակը կերակրել չցանկացող ժողովուրդը ստիպված է լինելու կերակրել օտարինը

Սեփական բանակը կերակրել չցանկացող ժողովուրդը կարճ ժամանակ անց ստիպված է լինելու կերակրել օտարինը: Սա Նապոլեոն Բոնապարտի թեւավոր ասույթներից է: Կերակրել ասելով թե՛ ինքն իր ժամանակին եւ թե՛ մենք հասկանում ենք ո՛չ միայն սնունդը (Նիկոլի դեպքում՝ ելակը) եւ ո՛չ էլ միայն հագուստը (Նիկոլի դեպքում` տռուսիկ-մայկան): Բանակ պահելը նաեւ սպառազինությունն է, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցվածությունը, հենց բանակ համալրելը եւ այլն: Իսկ դրա համար անհրաժեշտ է անընդհատ բարձրացնել պետության պաշտպանությանը հատկացվող գումարի չափը: Հատկապես որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ծախսերի ավելացում 5 տոկոսի չափով: 2026-ին այն կազմելու է 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ կամ շուրջ 9․5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բայց քանի որ «մեծարգո վարչապետի» համոզմամբ 2026-ին Հայաստանի անվտանգությանը ոչինչ չի սպառնալու, պաշտպանությանը հատկացվելիք գումարը կրճատվելու է շուրջ 15.2 տոկոսով կամ մոտ 265 միլիոն դոլարով: Այն կազմելու է 563 միլիարդ դրամ կամ մոտ 1․5 միլիարդ դոլար:

Այժմ այդ թվերը համեմատենք հարեւան ու թշնամի երկրի պաշտպանական ծախսերի հետ: Ըստ ԱՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության ծախսերը 2026 թվականին նախորդ տարվա համեմատ կավելանան 3.8%-ով եւ կկազմեն 8 միլիարդ 714.8 միլիոն մանաթ (կամ 5.12 միլիարդ դոլար): Այս տարի նախատեսված է ծախսել 8 միլիարդ 396.3 միլիոն մանաթ (մոտավորապես 5 միլիարդ դոլար): Ինչպես տեսնում ենք, աճը կազմել է ավելի քան 120 միլիոն դոլար: Գրեցի այդ թիվն ու հիշեցի, որ 44-օրյա պատերազմից առաջ դեռեւս «դուխով» վարչապետը ՌԴ-ից գնել էր 4 ռազմական ինքնաթիռ՝ առանց համապատասխան սպառազինության (հրթիռների): Վճարն էլ կազմել էր հենց 120 միլիոն դոլար: Այդ կործանիչները, բնականաբար, չմասնակցեցին պատերազմին: Դեռ ավելին՝ դրանք, ըստ լուրերի, թաքցրել էին, որպեսզի թշնամին չոչնչացներ: Դրանք գնելու միակ «օգուտը» քարոզչական նպատակով Նիկոլի նկարվելն էր օդաչուի խցիկում: Հետո, իհարկե, «հերոսական» Նիկոլին փոխարինեց «խեղճ հարիֆը», ու այդ նկարը մոռացվեց: Հուսով եմ, որ հաջորդ տարի կդրվի դրանում պատկերված անձի մոռացության սկիզբը:

Ինչեւէ, ստացվում է, որ Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն իրեն զգում է անվտանգ, իսկ այդ երկրի առումով առկա է ճիշտ հակառակ մտայնությունը: Եթե, իհարկե, առաջնորդվենք ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի տրամաբանությամբ: Բայց քանի որ թշնամի պետության բռնապետն ադեկվատ անձնավորություն է՝ նման անհեթեթ մտքերով առաջնորդվելու կարիք նա չունի: Նա առաջնորդվում է հենց Նապոլեոն Բոնապարտի թեւավոր խոսքի տրամաբանությամբ, ըստ որի՝ Ազգային բանակի պահպանումը պետության ինքնիշխանության եւ անկախության ապահովման հիմնական բաղադրիչն է։ Եվ երկրորդ․ հզոր բանակը՝ այն, որ ՀՀ-ում առկա էր նախկինների օրոք, պաշտպանում է երկրի սահմանները եւ նրա քաղաքացիներին այլ պետությունների ագրեսիայից: Օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայից: Բանակի թույլ լինելը, ընդհակառակը, ագրեսորին հնարավորություն է ընձեռում գրավել՝ դրա մեղքը բարդելով դիմացինի վրա, եւ վերահսկել այդ տարածքը։ Այն, ինչը տեղի ունեցավ «մեծարգո վարչապետի» օրոք:

Պատմությունը հուշում է, որ թույլ բանակի առկայության պայմաններում կարող է կործանվել այնպիսի պետություն, ինչպիսին Հին Հռոմի կայսրությունն էր: Իսկ կայսրության բանակը կորցրեց իր հզորությունը, երբ ժամանակի ընթացքում վատթարացան հռոմեական բարքերը. Հիշենք Ցիցերոնի «Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր» թեւավոր խոսքը: Իսկ դա զուտ լավ ապրելու ու կյանքից հաճույք ստանալու՝ հին հռոմեացիների ձգտումների իրագործման արդյունքն էր: Հռոմի քաղաքացիները դադարեցին բանակ գնալ, դրա համալրումը կատարվեց կայսրության տարածք ներառված բարբարոսների հաշվին, ու նրանք էլ վերջին հարվածը հասցրին երբեմնի հզորագույն կայսրությանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test