ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել էր, որ միանում են «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի նախաձեռնությանը եւ իրենց ստորագրություններն էր փոխանցել։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ ողջունում է «Հայաստան» խմբակցության գործընկերների քայլը՝ միանալու այս գործընթացին։
«Ափսոս էին այդ 4 ամիսները, այն կորուստները, որոնք տեղի ունեցան այս ընթացքում, բայց ինչեւէ, հուսով եմ՝ միասին մենք կկարողանանք կանխել նոր կորուստները։ Բայց հիմա նայում եմ, թե ԶԼՄ-ներում ինչ է կատարվում՝ իրենց սպասարկող քարոզչամիջոցներով։ Տղերք, տպավորություն է ստեղծվել, որ ձեր համաձայնությունը տվել եք մեզ ինադու, ոչ թե հանուն Նիկոլի հեռացման։ Մի արեք այդպես, ես հավատացի այն ամենին, ինչ դուք այս ամբիոնից ասացիք, հետո մի հարամեք ձեր իսկ մատուցած մատաղը, որովհետեւ մատաղը պետք է ընդունելի լինի, ոչ թե հարամվող։ Խնդրում եմ՝ հրահանգեք ձեր քարոզիչներին՝ անջատել թեզը, թե բա տեսաք ինչ եղավ։ Ի՞նչ եղավ որ, Նիկոլին հեռացրի՞նք, թե՞ դուք արդեն փոքր բաներից էնքան եք ուրախանում, որ ձեր տեսակետի փոփոխությունը դարձել է ձեզ համար ուրախության առիթ։ Խնդրում եմ, «Հայաստան» դաշինք, անջատեք ձերոնց էս քարոզչությունը, որն ավելի շատ թույն է, քան պարարտ հող համատեղ աշխատանքի համար։ Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք հեռացնել Նիկոլին»,- ասաց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Անդրանդառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի ելույթին՝ Արմեն Աշոտյանն ասաց․ «Շատ շնորհակալ եմ իրեն, որ այս ամբիոնից վերջ տվեց մի մեքսիկական սերիալի սյուժեին։ Այո, մենք ձեզ հետ չէինք էլ պատրաստվում գնալ ընտրությունների, իսկ ձեզ ո՞վ էր ասել, որ մենք ուզում ենք, որ նման բա կա մեր մտքին։ Էդ ի՞նչ նոր խասյաթ է՝ հորինել սիրավեպ Հանրապետականի հետ, հետո դուրս գալ, ասել՝ մատանիս հետ եմ տալիս։ Մենք միայն մեր երկիրն ենք սիրում, բոլորիդ էլ հարգում ենք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test