«Միացել ենք չորս ամիս առաջ։ Չորս ամիս գործընթացն առաջ չի գնացել։ Մեր գործընկերները պատճառաբանել են՝ առաջ չի գնում, քանի որ մեր ձևաթղթի տակ ստորագրված չէ։ Այն հայտարարությունը, որ արել ենք, բավարար չէ, գործընթացն առաջ տանելու համար։ Վստահեցրել են, որ կան ՔՊ գործընկերներ, որոնք չեն միանում, քանի որ մեր ստորագրությունները դրված չեն այդ ձևաթղթի տակ։ Մենք մեր ստորագրությունները մեր գործընկերներին փոխանցել ենք, ասել ենք՝ կցեք ձեր ձևաթղթին, կստորագրենք այն ձևաթղթի տակ կամ կփոխանցենք այս ստորագրություններն այն ձևաթղթի տակ, որն իրենք առաջարկում են։ Հետևաբար համարեք դրված, հարցը լուծված»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ ինչո՞ւ «Հայաստան» դաշինքը թեկնածու չի առաջադրում, Իշխան Սաղաթելյանը պատասախանեց․ «Նաև խոսակցություն կա, որ «Հայաստան» դաշինքը թեկնածու չունի։ Մի հոգու փոխարեն մի քանիսն ունի, բայց մենք գործընթաց չենք նախաձեռնում ԱԺ-ում, քանի որ մեր թեկնածուները չունեն պայմանավորվածությունը կամ ՔՊ-ի կողմից վստահությունը, որ իրենք կմիանան։ Մեր գործընկերներն ասել են՝ կա նման պայմանավորվածություն իրենց թեկնածուի հետ կապված»։ Իշխան Սաղաթելյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ Դավիթ Համբարձումյանի հետ խնդիր չունեն ու նշեց․ «Մենք երեք ամիս առաջ ենք ասել, որ Դավիթ Համբարձումյանի հետ որևէ խնդիր չունենք, միանում ենք։ «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուի տակ ստորագրում ենք և համաձայն ենք Դավիթ Համբարձումյանով իմպիչմենտի գործընթացը ողջամիտ ժամկետներում սկսելու համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test