ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին: Նա ֆորումում ելույթ է ունեցել, ապա առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ եւ այսօր արդեն թռել է ԱՄՆ` Նյու Յորք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն է դիմավորել Փաշինյանին՝ նորմալ է, այդպիսին է արարողակարգը:
Այցը Մոսկվա՝ «համաշխարհային ատոմային շաբաթին» մասնակցելու, զուտ առիթ է՝ քաղաքական խոսակցություն ունենալ, քանի որ Փաշինյան ու Ալիևը նույն տրամաբանության մեջ են գործում ու սկզբնական փուլում, երբ միջանցքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն էին ձեռք բերում, անհրաժեշտ էր ՌԴ-ի հետ դիստանցիան մեծացնել, ցույց տալ, որ իրենք Արևմուտքի հետ են՝ այդ ժամանակ դա արեցին, իսկ հիմա` երբ ստորագրությունը կա, Ռուսաստանի հետ երկուսն էլ մեղմացնեն հարաբերությունները, շեշտում է Միքայելյանը:
Արդյոք Փաշինյանը չի՞ հուսալքվել նրանից, որ Թրամփի համար Հայաստանն այնքան անհետաքրքիր է, որ անընդհատ Ալբանիայի հետ է շփոթում, քաղաքագետն ասաց` Փաշինյանին դա բացարձակապես չի հետաքրքրում. «Նա անում է այն, ինչի համար իրեն դարձրել են Հայաստանի ղեկավար, դրա համար էական չի, որ Թրամփն իրեն հարգի կամ ինչ-որ ձև իրեն վերաբերվի»:
Իսկ ռուսական կողմից դիրքորոշումը մեծապես կախված է Ուկրաինայում պատերազմի ավարտով, երբ ՌԴ-ն կկարողանա կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ, եզրափակեց Հրանտ Միքայելյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test