PanARMENIAN.Net - 59 տարեկան մահացել է կինոռեժիսոր, հեռուստառադիո հաղորդավար Տիգրան Քեոսայանը։ Այդ մասին հայտնել է նրա կինը՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Այս գիշեր Տիգրանը գնաց Տիրոջ մոտ»,–գրել է Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում։
Քեոսայանը հունվարի սկզբին կլինիկական մահ էր տարել և ամիսներ շարունակ կոմայի մեջ էր, գրում է ՌԻԱ Նովոստին։
Տիգրան Քեոսայանը հայտնի է որպես «Խեղճ Սաշա», «Հովտի շուշան», «Ղրիմի կամուրջ» ֆիլմերի ռեժիսոր։ Վարել է «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» թոք-շոուները REN TV-ով, իսկ վերջին շրջանում՝ «Միջազգային սղոցարանը», որի վերջին թողարկումը եթեր է հեռարձակվել դեկտեմբերի 20-ին։
Նա վարել է ռուսական «Ren TV» հեռուստաընկերության «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», 2011 թվականից՝ «Բավական է լռել», 2009 թվականից՝ «Ռոսիա» հեռուստաընկերության «Ես և դու» հաղորդումները։ 2009 թվականից «Պերեց» (նախկինում՝ «ԴՏՎ») հեռուստաընկերության գործադիր պրոդյուսերն է, որտեղ նաև վարում է «Թեժ երեկո Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ Նա կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին է, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դավիթ Քյոսայանի եղբայրը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test