«Վերջին օրերին իմ անձի հետ կապված հոդվածներ են տպվել, թե իբր ես իմ ընկերների, գործընկերների, վարչապետի, Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի և այլոց մասին ինչ-որ բաներ եմ խոսում, նաև գնահատականներ կային, իբր թե կանայք են փորձում ԱԺ փոխխոսնակ դառնալ»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին իր անվան շուրջ շարունակվող շահարկումներին:
«Ես ուզում եմ մի փոքրիկ պատմություն ձեզ պատմել սրա հետ կապված, ուզում եմ նախ ասել, որ իմ Ազգային ժողովի փոխխոսնակ դառնալու հարցը քաղաքական որոշման արդյունք է և քվեարկությամբ է ընտրվել երկու մակարդակում։ Առաջինը կուսակցության վարչության մակարդակում, երկրորդը՝ խմբակցության։ Ուզում եմ ձեզ ուղիղ ասել, որ ես մի քանի անգամ վարչության նիստին առաջարկել եմ, որ երկրորդ փոխխոսնակը լինի կին թեկնածու, նույնիսկ ինձ առաջադրելուց հետո եմ նույն առաջարկով հանդես եկել և մշտապես կողմնակից եմ եղել, որ կանայք տարբեր տեղեր ներգրավված լինեն։
Ավելին ասեմ, դա ինձ համար ոչ միայն քաղաքական կամ հասարակական գործունեության հարց է, այլ նաև ընտանեկան և անձնական հարց է, և ես իմ ընտանիքում անձնական կյանքում նույնպես առաջնորդվում եմ դրանով՝ համոզված լինելով, որ մեր հասարակությունում կա իրական պրոբլեմ, և այդ իրական պրոբլեմը այն է, որ մենք իրավունքների հավասարության խնդիր ունենք բոլոր տեղերում, այդ թվում մեր պատկերացումների մեջ։
Ես մշտապես հիմա էլ, հետագայում էլ փորձելու եմ այնպես անել, որ որևէ խտրականության խնդիր չլինի մեր հասարակության մեջ՝ նաև հաշվի առնելով իրողությունները, որոնք առկա են մեր հասարակության մեջ»,- ներկայացրել է Արշակյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test