Ռուսաստանը կարող է միջուկային զսպում կիրառել այն սպառնալիքները վերացնելու համար, որոնց թվում է նաև Բալթիկայում ՌԴ տարածքի մի մասի մեկուսացումը։ Հայտնել է վերլուծաբան Իգոր Ժուկովսկին, փոխանցում է Lenta-ն:
«Դրանց թվում են կենսական կարևոր տրանսպորտային հաղորդակցությունների հասանելիության արգելափակումը, ինչն անմիջականորեն կապված է Բալթիկ ծովի, Կալինինգրադի և Սանկտ Պետերբուրգի հետ», - թվարկել է վերլուծաբանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի միջուկային դոկտրինի վերջին տարբերակի համաձայն, ռազմական դաշինքի ցանկացած անդամի ագրեսիան դիտարկվում է որպես այդ ամբողջ կոալիցիայի ագրեսիա:
«Կալինինգրադի մարզ ծովային ուղին արգելափակելու Լեհաստանի հիպոթետիկ գործողությունները կընկալվեն որպես ՆԱՏՕ-ի ագրեսիա Ռուսաստանի դեմ՝ բոլոր հետևանքներով», - նկարագրել է նա հակամարտության հնարավոր սցենարը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test